Կոնֆերանսի կազմակերպման մրցույթի մասնակցության հրավեր

Հունիսի 2
Վերջնաժամկետ՝ 07.07.2021թ․, 18:00

                                                                                                                                  Հրապարակման համար՝ BSB-1135-AGREEN-ICARE-Tender3_jun22/21

Հարգելի պրն․/տկն․,

ICARE հիմնադրամը (74 Տերյան փ․, Երևան 0009, ՀՀ) հայտարարում է «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN, BSB-1135) նախագծի շրջանակում կոնֆերանսի կազմակերպման ծառայության մատուցման մրցույթ։ Նախագիծը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սևծովյան ավազան 2014-2020թթ․» ծրագրի շրջանակում։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից ։

Պահանջվող ծառայությունները

Մեկօրյա միջոցառում՝ կոնֆերանս 45 մասնակցի համար

Ով կարող է դիմել

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է տրամադրել ՄԱՍ Բ-ում (տե՛ս կցված) ներկայացված անհրաժեշտ տեղեկատվությունը։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել ընտրության և բացառման չափանիշներին, որոնք ներկայացված են դեկլարացիայի և դիմումի ձևում։

Խնդրում ենք անգլերեն լեզվով ամբողջությամբ լրացված և ստորագրված և կնքված դեկլարացիայի և դիմումի ձևերը ուղարկել  նշված բոլոր էլեկտրոնային հասցեներին միաժամանակ ոչ ուշ, քան 07.07.2021թ․, 18:00՝

Ընտրությունը կատարվելու է որակ՝ գնի դիմաց սկզբունքով:

Դիմորդը պետք է հաշվի առնի, որ իր պատասխանատվության ներքո է, որպեսզի դիմումը լինի ամբողջական, ավարտուն և ճիշտ կերպով լրացված, ներբեռնված և համապատասխանի նշված չափանիշներին և պահանջներին և լինի ուղարկված նախքան վերջնաժամկետը:

Ակնկալում ենք մոտ ապագայում համագործակցել Ձեզ հետ և սպասում ենք Ձեր պատասխանին։

Հարգանքով՝

Լիլիթ Ավդալյան
Նախագծի համակարգող
Բջջ․՝               (+374) 96 996633
Էլ․ հասցե՝      lilith@icare.am

«Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN, BSB-1135) նախագիծ

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն  (ICARE) հիմնադրամ
Հասցե՝            74 Տերյան փ․, Երևան 0009, ՀՀ
Հեռ․՝               (+37410) 52 28 39 / 56 41 77

AGREEN_Part A_Single Tender Invitation letter_arm_22.06.2021
AGREEN_Part-A-B_Single-Tender-Invitation-letter_en_22_06_2021 (1)
Annex 1_b8m2_evalgrid_global_en_22.06.2021 (1)