Դեկտեմբերի 19-ին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ԱՈՒԿ) փոքր, բայց ջերմ միջոցառմամբ նշեց իր գործունեության 25-ամյակը՝ մեկ հարկի տակ հավաքելով ԱՈՒԿ-ի «ընտանիքի» անդամներին՝ հիմնադիրներին, ղեկավարներին, դասախոսներին, շրջանավարտներին և գործընկերներին։
Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց ԱՈՒԿ-ի տնօրեն, ԱՈՒԿ-ի շրջանավարտ Արթուր Գրիգորյանի ողջույնի խոսքով, ով ընդգծեց ԱՈՒԿ-ի անցած ուղին, ձևավորված արժեքներն ու համայնքը։ Իր խոսքում նա ընդգծեց ԱՈՒԿ-ի անցած ուղին, ձևավորված արժեքներն ու համայնքը, որն այսօր արդեն շատ ավելի մեծ է, քան պարզապես կրթական կառույց։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը՝ կարևորելով ԱՈՒԿ-ի դերը ագրարային կրթության զարգացման գործում և նշելով, որ առաջիկայում անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել՝ ԱՈՒԿ-ը միջազգային ուսանողների համար էլ ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ։













