AGREEN նախագծի հերթական տեղեկատվական միջոցառումը

Իրագործելիության հետազոտության արդյունքների վավերացում և նախագծի հետագա քայլերի քննարկում
Մարտի 12-ին IBIS հյուրանոցի Արարատ հանդիպումների սրահում տեղի ունեցավ  AGREEN նախագծի հերթական տեղեկատվական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա գտնվեցին և բացման խոսքով հանդես եկան ՀՀ Փոխվարչապետի գրասենյակում ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների և ծրագրերի կառավարման մասով պատասխանատու Աստղիկ Հայրապետյանը և ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության երրորդ քարտուղար Մադլեն Պռոշյանը։ Հանդիպման սկզբում բացման խոսք ասաց նաև նախագծի համակարգող գործընկեր Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցից (Բուլղարիա) AGREEN նախագծի համակարգող Վիոլետա Դիմիտրովա-Նայդենովան։
Հանդիպումը բաղկացած էր երկու կարևոր մասերից։ Օրվա առաջին կեսին ICARE փորձագետ, կ.գ.դ․ Նաթելլա Միրզոյանը ներկայացրեց «Կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսությունը ՀՀ-ում» խորագրով իրագործելիության հետազոտության նախնական արդյունքները․ հետազոտությունը իրականացվել է AGREEN նախագծի շրջանակում։ Ներկայացումից հետո ծավալվեց արդյունքների քննարկում։
Ճաշի ընդմիջումից հետո կազմակերպվեցին խմբային քննարկումներ երեք հիմնական թեմաներով՝ Թեմա 1. Իրագործելիության հետազոտության հիմնական բացահայտումների վավերացում; Թեմա 2. Կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության բրենդինգ ռազմավարություն, Թեմա 3.Կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության արտադրանքի վաճառքի ցանցի քարտեզագրում:
Մասնակիցները աշխատեցին խմբերի ներսում նախապես տրամադրված հարցերը և իրենց խմբային դիրքորոշումը ամփոփեցին հանդիպման ավարտին ելույթների տեսքով:
Validation of preliminary results of the feasibility study and discussions on the next steps of the project
On March 12, the regular information meeting of the AGREEN project took place at IBIS hotel, Ararat meeting hall. Astghik Hayrapetyan representing the Office of Deputy Prime Minister and Madlen Proshyan representing Department of Europe at MFA of the RA, were present at the meeting and expressed their welcome remarks to the participants. At the beginning of the meeting, Violeta Dimitrova-Naidenova, AGREEN project coordinator from the project’s lead partner Dobrudzha Agricultural and Business School/DABS (Bulgaria) gave an opening speech as well.
The meeting consisted of two important parts. In the first half of the day, ICARE expert, Dr. Natella Mirzoyan, PhD presented the preliminary results of the feasibility study entitled “Climate-smart and green agriculture in Armenia”. The research was conducted within the AGREEN project. After the presentation, a discussion of the results took place.
After the lunch break, group discussions were organized on three main topics: Topic 1. Validation of the main findings of the feasibility study; Topic 2. Climate-smart and green agriculture branding strategy, Topic 3. Mapping of logistic centers of the climate-smart green agricultural produce.
The participants worked based on the preliminarily developed questions within the groups and presented their group discussion results at the end of the meeting.
 The whole meeting was simultaneously held via ZOOM platform and broadcasted into ICARE Facebook page.

Logos for Climate Smart Agriculture produce proposed by the participants.

Menu