Ջերմատնային դասընթացի 4-րդ փուլի մեկնարկը

ICARE հիմնադրամը «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի 3-րդ փուլի հաջող ավարտից հետո հայտարարում է դասընթացի 4-րդ փուլի ընդունելություն: 10 ամիս տևողությամբ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում ամբողջական կրթություն ստանալ ջերմատնային մշակաբույսերի արտադրության վերաբերյալ՝ սկսած ջերմատնային մշակաբույսերի մշակությունից մինչև ջերմատան բիզնես պլանավորում: Դասընթացը ուղեկցվելու է հայաստանյան ջերմատներում գործնական աշխատանքներով, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ ջերմատան պայմաններում աճեցվող բույսերի մշակության առանձնահատկություններին և մասնակցել բուն աշխատանքներին:

Դասընթացի նպատակն է՝

«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի նպատակն է պատրաստել փակ գրունտում  մշակաբույսերի մշակության ժամանակակից պահանջներին բավարարող, ինչպես նաև շուկայի և կառավարման հիմունքներին ծանոթ մասնագետ-գյուղատնտեսներ:

Դասընթացին կարող են դիմել՝

  • նվազագույնը 2 տարի բակալավրիատում սովորած ուսանողներ, ցանկալի է՝ ագրոնոմիական մասնագիտությամբ
  • ջերմատնային բիզնեսում ներգրավված մասնագետներ
  • դասախոսներ, գիտաշխատողներ՝ ագրոնոմիական մասնագիտացմամբ

Դասընթացի արժեքը` 10-ամսյա դասընթացի արժեքը կազմում է 400.000 դրամ:

Դասընթացի մանրամասն նկարագրությունը կարող եք տեսնել այստեղ

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը,  ուղարկել CV-ն նշված էլ.հասցեին և անցնել հարցազրույց:

Դասընթացին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 8-ն է:

Դասերը կանցկացվեն երեկոյան ժամերին ՝ շաբաթը 2 անգամ, 18:30-20:30:

Հարցերի դեպքում կարող եք նամակ ուղարկել ծրագրի համակարգող Անի Ասատուրյանին Էլ.փոստի հետևյալ հասցեով՝ aniasatryan9041@gmail.com  կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով (37493) 792787:

Menu