Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամը «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի 2-րդ փուլի հաջող ավարտից հետո հայտարարում է դասընթացի 3-րդ փուլի ընդունելություն: 10 ամիս տևողությամբ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում ամբողջական կրթություն ստանալ ջերմատնային մշակաբույսերի արտադրության վերաբերյալ՝ սկսած ջերմատնային մշակաբույսերի մշակությունից մինչև ջերմատան բիզնես պլանավորում: Դասընթացը ուղեկցվելու է հայաստանյան ջերմատներում գործնական աշխատանքներով, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ ջերմատան պայմաններում աճեցվող բույսերի մշակության առանձնահատկություններին և մասնակցել բուն աշխատանքներին:

Դասընթացի նպատակն է՝

«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի նպատակն է՝ պատրաստել փակ գրունտում  մշակաբույսերի մշակության ժամանակակից պահանջներին բավարարող, ինչպես նաև շուկայի և կառավարման հիմունքներին ծանոթ մասնագետ-գյուղատնտեսներ:

Դասընթացին կարող են դիմել՝

  • նվազագույնը 2 տարի բակալավրիատում սովորած ուսանողներ, ցանկալի է՝ ագրոնոմիական մասնագիտությամբ
  • ջերմատնային բիզնեսում ներգրավված մասնագետներ
  • դասախոսներ, գիտաշխատողներ՝ ագրոնոմիական մասնագիտացմամբ

Դասընթացի արժեքը. Տասնամսյա դասընթացի արժեքը կազմում է 400.000 դրամ:

Դասընթացի մանրամասն նկարագրությունը կարող եք տեսնել այստեղ

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը և անցնել հարցազրույց:

Դասընթացին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 26-ն է:

Դասերը կանցկացվեն երեկոյան ժամերին ՝ շաբաթը 2 անգամ, 18:30-20:00:

Հարցերի դեպքում կարող եք նամակ ուղարկել ծրագրի համակարգող Աստղիկ Սահակյանին Էլ.փոստի հետևյալ հասցեով՝ astghik@icare.am  կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով (37410) 52-28-39, (ներքին համար՝ 28):

 

                         

Menu