Տեսահսկման Համակարգեր Տեղադրող Ընկերության Ընտրության Մրցույթ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ/ICARE) հիմնադրամը հրավիրում է ներկայացնելու գնառաջարկ՝ Ավստրիական Զարգացման Համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող`«Այգեպտղաբուծության Ոլորտի Զարգացման Ծրագիր Հայաստանում» նախագծի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) շրջանակում հիմնվող ինտենսիվ այգու տարածքում տեսահսկման համակարգ տեղադրող ընկերության ընտրության մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ իրավաբանական և ֆիզիկական անձինք։

Ծառայության նկարագրությունը

ԱՀԿՄԿ հիմնադրամի կողմից ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հիմնվող 1,5 հեկտար ինտենսիվ այգու տարածքում տեղադրել տեսահսկման համակարգ՝ տարածքի շուրջօրյա անվտանգությունն ապահովելու նպատակով։ Տարածքի հետ կապված տվյալների համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։  

Առաջադրվող պահանջներ

  1. Առնվազն 3 տարվա փորձ նշված ոլորտում
  2. Երաշխիքային սպասարկում սարքերը տեղադրելուց հետո 24 ամսվա ընթացքում։

Տեսանկարահանող սարքերին (2 սարք) առաջադրվող պահանջներ

  • Պատկերի որակը՝ 1080p Full HD կամ բարձր
  • 360 աստիճան պտտվող
  • Wi-Fi-ին միանալու հնարավորություն
  • Գիշերային նկարահանման հնարավորություն
  • Օնլայն դիտման և կառավարման հնարավորություն
  • Սերվերի վրա ձայնագրելու հնարավորություն
  • Ջրակայուն և ջերմակայուն

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել՝

  1. Գնառաջարկ՝ կցված ձևանմուշով
  2. Նախահաշվարկ՝ կցված Excel ձևանմուշով
  3. Հակիրճ տեղեկատվություն կազմակերպության/անհատի վերաբերյալ։ Կատարված աշխատանքները հաստատող տեղեկատվություն (փաստաթղթեր, նկարներ և այլն)։

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների որակավորումը, պրակտիկ աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկը։ Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։ Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերը կարող եք ներկայացնել մինչև 2021թի օգոստոսի 6-ը, ժամը 18:00-ը՝ հետևյալ էլ. փոստի հասցեներին՝  sargis.mkrtchyan@gmail.com, sargis@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամՀՀ, 0010 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 95) 09 05 61
Էլ. Փոստ՝ sargis.mkrtchyan@gmail.com
Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։