Վեբ Կայքի Պատրաստման Մրցույթ-Հրավեր

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանում Այգեպտղաբուծության Ոլորտի Զարգացման» ծրագրի (FRUITENIA) շրջանակներում  մեկ վեբ կայքի պատրաստման համար։

 Վեբ կայքի նկարագրությունը

Կայքը ներառելու է՝

ա) տեղեկատվություն գյուղատնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ՝ տեսանյութերի, նկարների և հրապարակումների տեսքով

բ) տեղեկատվություն գյուղատնտեսական ծրագրերի և վերապատրաստումների վերաբերյալ

գ) տեղեկատվություն գյուղատնտեսական տարբեր ծառայությունների վերաբերյալ և այլն

Ակնկալվում է, որ կայքի այցելուները կլինեն ինչպես գյուղատնտեսության ոլորտում գործնեություն ծավալող անհատները, այնպես էլ կազմակերպությունները։

Նախատեսվող կայքի մասին նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտարկել հետևյալ, բայց ոչ պարտադիր մոդելային օրինակը:

Տեխնիկական առաջադրանք

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտը պետք է ներառի հետևյալը՝

  1. Առաջարկվող կայքի նկարագիրը
  2. Գնառաջարկը
  3. Նախագծի հանձնման ժամկետը
  4. Մասնակից կազմակերպության/անհատի պորտֆոլյոն (առնվազն 5 ավարտված նախագծերի հղումներ):

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Մրցութային հանձնաժողովի դիտարկմանն են ներկայացվելու միայն տեխնիկական առաջադրանքի պահանջներին բավարարող հայտերը։
Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին : Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Գնառաջարկի ձևանմուշը կարող եք ներբեռնել այս հղումով:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. մայիսի 11-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ info@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ

ՀՀ, 0010 ք. Երևան, Տերյան 74

Հեռախոս՝ (374 95) 09 05 61, (374 10) 56 96 70

Էլ. Փոստ՝ info@icare.am

Ինտերնետային կայք www.icare.am

ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից: