Պտղաբուծության Ոլորտի Փորձագետների Ընտրության Մրցույթ

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանում Այգեպտղաբուծության Ոլորտի Զարգացման» ծրագրի (FRUITENIA) շրջանակներում  պտղաբուծության ոլորտի փորձագետների ընտրության համար։

Աշխատանքի նկարագրությունը

ԱՀԿՄԿ հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակներում նախատեսում է նկարահանել պտղաբուծությանն առնչվող տարբեր թեմաների (ծառերի էտ, այգու պարարտացում և ոռոգում, պայքար վնասատուների դեմ և այլն) վերաբերյալ տեսաֆիլմեր, որոնք հետագայում կտեղադրվեն կայքէջում ու սոցիալական կայքերում և հասանելի կլինեն հանրությանը։

Փորձագետի աշխատանքային պարտականություններն են․

ա) Օժանդակել տեսանյութերի թեմաների ընտրության հարցում,

բ) Նախապատրաստել անհրաժեշտ նյութեր ընտրված թեմաների ներկայացման համար,

գ) Աջակցել նկարահանման վայրերի ընտրության աշխատանքներին

դ) Այցելել նախապես ընտրված նկարահանման վայր և որպես պտղաբուծության փորձագետ ներկայացնել թեմաները,

ե) Տրամադրել խորհրդատվություն։ 

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. Ինքնակենսագրական (CV)
  2. Վերը նկարագրված նմանատիպ տեսաֆիլմերում նկարահանման փորձ ունենալու դեպքում՝ ներկայացնել այդ տեսաֆիլմերի հղումները։

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների որակավորումը և պրակտիկ աշխատանքային փորձի հիմնավորումները։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. մայիսի 11-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ sargis@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ

ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74

Հեռախոս՝ (374 95) 09 05 61, (374 10) 56 96 70

Էլ. Փոստ՝ sargis@icare.am

Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով։

ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից: