Պտղաբուծության ոլորտի փորձագետների ընտրության մրցույթ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ) հիմնադրամը հայտարարում է մրցույթ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից ֆինանսավորվող «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագիր հայաստանում» ծրագրի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) շրջանակներում  պտղաբուծության ոլորտի փորձագետների ընտրության համար։

Աշխատանքի նկարագրությունը

ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նկարահանել պտղաբուծությանն առնչվող տարբեր թեմաների (ծառերի էտ, այգու պարարտացում և ոռոգում, պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ և այլն) վերաբերյալ տեսաֆիլմեր, որոնք հետագայում կտեղադրվեն www.aygi.am կայքէջում ու սոցիալական կայքերում և հասանելի կլինեն հանրությանը։ Թեմաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Փորձագետի աշխատանքային պարտականություններն են․

ա) Օժանդակել տեսանյութերի թեմաների ընտրության հարցում,
բ)  Նախապատրաստել անհրաժեշտ նյութեր ընտրված թեմաների ներկայացման համար,
գ)  Աջակցել նկարահանման վայրերի ընտրության աշխատանքներին,
դ)  Այցելել նկարահանման վայր և որպես պտղաբուծության փորձագետ ներկայացնել նախապես ընտրված թեմաները,
ե)  Տրամադրել խորհրդատվություն։

 Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. Ինքնակենսագրական (CV)
  2. Գնառաջարկ-հայտադիմում (ստորագրված) (ներբեռնել այստեղ) 
  3. Վերը նկարագրված նմանատիպ տեսաֆիլմերում նկարահանման փորձ ունենալու դեպքում՝ ներկայացնել այդ տեսաֆիլմերի հղումները։
Սարգիս

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների որակավորումը և պրակտիկ աշխատանքային փորձի հիմնավորումները։ Մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստով։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. օգոստոսի 11-ը, ժամը 15:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ sargis@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 95) 09 05 61, (374 10) 56 96 70
Էլ. Փոստ՝ sargis@icare.am

Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով։