Միջազգային բեռնափոխադրող ընկերության ընտրության մրցույթ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամը (ԱՀԿՄԿ/ICARE) Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող` «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագծի շրջանակում, հայտարարում է միջազգային բեռնափոխադրող ընկերության ընտրության մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք։

Նկարագրություն

ԱՀԿՄԿ հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում նախատեսում է 2021թ․-ի փետրվար-ապրիլ ժամանակահատվածում ներմուծել տնկիներ Իտալիայի հանրապետությունից։ Ապրանքի փոխադրման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք ներբեռնել այստեղ։

Մասնակցության համար հարկավոր է ներկայացնել՝

  • Գնառաջարկ` համաձայն կից ձևանմուշի։
  • Ապրանքի փոխադրման և մաքսազերծման ժամկետները (ամենասեղմ և ամենաերկար)
  • Տեղեկատվություն դիմորդ ընկերության կողմից տրամադրվող պատշաճ բեռնափոխադրման երաշխիքների վերաբերյալ

Հայտերի պատրաստման հրահանգներ

  • Տնկիների փոխադրումը պետք է իրականցվի հավաքական բեռնափոխադրման տարբերակով՝ ջերմային ռեժիմի պահպանման հնարավորությամբ բեռնատարների միջոցով։
  • Բեռնատարը պետք է կահավորված լինի կայուն ջերմային ռեժիմի պահպանման փաստը հավաստող համապատասխան սարքավորմամբ։
  • Գնառաջարկը պետք է ներկայացված լինի ապրանքի փոխադրման և մաքսազերծման ծախսերի (մաքսազերծման ծառայություններ մատուցելու դեպքում) համար առանձին։ Գնառաջարկը ներկայացնել առանց ԱԱՀ-ի (ԱՀԿՄԿ հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակներում ազատված է ԱԱՀ-ից)։
  • Գնառաջարկը պետք է ստորագրված և կնքված լինի հայտատուի լիազոր ներկայացուցչի կողմից։

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հայտերը կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով բեռնափոխադրման համար ներկայցաված ամենացածր գինն ու ժամկետները: Մասնակիցները արդյունքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով: Հանձնաժողովի կողմից ընտրված հայտատուն կտեղեկացվի լրացուցիչ: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակիցներից:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և ժամկետները.

  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 15 փետրվարի 2021թ, ժամը 16:00:

Հայտի կնքված և ստորագրված օրինակի լուսապատճեն խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեներին՝ sargis@icare.am և sargis.mktchyan@gmail.com:

Կապ

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամ
ՀՀ, 0010 ք. Երևան, Տերյան փող․ 74
Հեռախոս՝ (374 95) 09 05 61
Էլ. Փոստ՝ sargis@icare.am, sargis.mkrtchyan@gmail.com
Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ նշված էլ․ փոստի հասցեներին։