Ձկնաբուծարանի համար պոմպերի մատակարարման մրցույթ

ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊՈՄՊԱՄՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊՈՄՊԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

ՀՐԱՎԵՐ

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզում շահառու ձկնաբուծական տնտեսությունում պոմպերի տեղադրում իրականացնելու նպատակով: Պահանջվող պոմպային սարքավորումը պետք է մեկ ձկնավազանից 30 լ/վ ջուր տեղափոխի դեպի մյուսը:

 

  1. Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
  2. ներկայացվող պոմպերի տվյալները և նկարագրությունը,
  3. պոմպերի մատակարարման ժամկետները,
  4. պայմանագրի արժեքը առանց ԱԱՀ-ի (հարկազատման տեղեկանքը տրամադրվելու է),
  5. լրացուցիչ այլ տեղեկություններ:

 

  1. Մրցույթի պայմանները.

Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է ԱՀԿՄԿ հիմնադրամ ներկայացնել մինչև 2019թ. մարտի 7-ը, ժամը 17:00-ը` կնքված ծրարներով:

 

  1. Մրցույթի հայտերի ներկայացման կարգը.
    1. Մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է ներկայացնել փակ և սոսնձված ծրարով:
    2. Հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով: Ներկայացված մրցույթի հայտերն ընդունվում են ԱՀԿՄԿ հիմնադրամի գրասենյակում:

 

  1. Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշում է մրցութային հանձնաժողովը` լավագույն պայմաններ ներկայացրած մասնակից կազմակերպությունների ցանկից:

5.Այլ

Մրցույթի մասին այլ մանրամասնությունների և տեխնիկական հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010)522839, (010)587957 քաղաքային հեռախոսահամարներով (ներքին՝ 28):

ԱՀԿՄԿ հիմնադրամ

ՀՀ, 0010 ք. Երևան, Տերյան 74

Հեռախոս` (010)522839, 587957, Ֆաքսª 56-62-21

Էլփոստ` info@icare.am

Ինտերնետային կայք www.icare.am