Ձեռնարկների դիզայներական աշխատանքների կատարման համար գնառաջարկների ներկայացման հրավեր

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ) հիմնադրամը Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագիր Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագծի շրջանակում հրավիրում է ներկայացնել գնառաջարկներ՝ ձեռնարկների դիզայներական աշխատանքների կատարման համար։

Աշխատանքի նկարագրությունը

  • ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում մշակված 7 ձեռնարկների տպագրական դիզայնի աշխատանքներ, այդ թվում՝ ձևավորում, էջադրում, գծագրերի վերարտադրում, նկարների մշակում ու գունային կարգավորում։

Բոլոր ձեռնարկների դիզայնը պետք է համաձայնեցվի հեղինակների հետ։

Նյութերը կտրամադրվեն խմբագրված։

Ներկայացվող պահանջներ՝

  • Մասնագետը պետք է ունենա գրքի/ձեռնարկի դիզայներական աշխատանքների  կատարաման առնվազն 3 տարվա փորձ,
  • տիրապետի համակարգչային հիմնական գործիքակազմին։

Գնառաջարկների ներկայացման կարգը․

Գնառաջարկներն ուղարկել մինչև 2021թ. դեկտեմբերի 21-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ susanna@icare.am:

Գնառաջարկի ներկայցման ձևանմուշը կարող եք ներբեռնել այս հղումով: