«Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում»
Մեկնարկում է «Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում» եռամսյա դասընթացը
Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ (ՖՐՈՒՏԵՆԻԱ) Հայաստանում» ծրագրի շրջանակում ICARE հիմնադրամը կազմակերպում է «Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում» եռամսյա դասընթաց։ Դասընթացն ուղեկցվելու է գործնական աշխատանքներով՝ մասնակիցներին ընձեռելով տեսական դասընթացների միջոցով ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու և հմտությունները բարելավելու հնարավորություն:
Դասընթացի նպատակը
«Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում» դասընթացի նպատակն է վերապատրաստել և զարգացնել մասնակիցների մասնագիտական որակավորումը՝ տրամադրելով ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիք և գործնական հմտություններ։
Դասընթացին կարող են մասնակցել
- Այգեպտղաբուծության ոլորտում աշխատող ֆերմերները, որոնք շահադրդված են վերապատրաստում անցնելու և իրենց գիտելիքները փոխանակել այլ ֆերմերների հետ:
- ՀԱԱՀ և գյուղատնտեսական քոլեջների ագրոնոմիական մասնագիտությունների դասախոսները և ուսանողները։
Դասընթացն անվճար է։
Դասընթացի մանրամասն նկարագրությունը կարող եք տեսնել ստորև:
Դասընթացի-մանրամասն-նկարագրություն (2)
Դասերը կանցկացվեն երեկոյան ժամերին ՝ շաբաթը 3 անգամ, 18:30-20:30:
Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը և անցնել հարցազրույց:
Դասընթացը նախատեսվում է սկսել 2022 թ․ փետրվարի 1-ին։ Դիմելու վերջնաժամկետը 2022 թ․ հունվարի 20-ն է:
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել էլփոստի susanna@icare.am հասցեով կամ զանգահարել (37491) 901 478 հեռախոսահամարով: