Ելակետային գնահատման գլխավոր մասնագետի/ հետազոտողի և օգնականի համալրման մրցույթ

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանում Այգեպտղաբուծության Ոլորտի Զարգացման» ծրագրի (FRUITENIA) շրջանակներում  իրականցվող ելակետային գնահատման գլխավոր մասնագետի/ հետազոտողի և օգնականի ընտրության համար:

Նկարագրություն

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ծրագրի ելակետային գնահատում։

Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք, որոնք ունեն ոլորտում համապատասխան հետազոտական փորձ։

Ելակետային գնահատման ժամանակ նախատեսված գործողություններից ելնելով սահմանում է պարտականությունների հետևյալ շրջանակը

Գլխավոր մասնագետի համար՝

  • Ելակետային գնահատման արդյունքների վավերացում ՀԱԱՀ ներկայացուցիչների հետ,
  • Հետազոտության արդյունքների վրա հիմնվելով՝ ՀԱԱՀ-ի համար «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» մասնագիտական կրթական ծրագրի արդիականացման առաջարկությունների մշակում,
  • Շուկայում առկա մասնագիտական պահանջարկի հիման վրա այգեպտղաբույծների համար նոր կարճաժամկետ ուսումնական ծրագրի ստեղծման համար  թեմաների հավաքագրում,
  • Այգեպտղաբուծության տեղեկատվական կայքի ստեղմանն ուղղված առաջարկությունների մշակում,
  • Ելակետային գնահատման նախնական և վերջնական հաշվետվությունների պատրաստում,
  • Ելակետային գնահատման նպատակներից բխող այլ աշխատանքներ։

 

Օգնականի համար՝

  • Այգեպտղաբուծության ոլորտում մասնագիտական բացերի և կարիքների գնահատում,
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ)` այգեպտղաբուծություն նեղ մասնագիտացման կրթության ապահովման համար առկա կարողությունների և կարիքների գնահատում
  • Հայաստանում գործող գյուղատնտեսական քոլեջների` այգեպտղաբուծություն նեղ մասնագիտացման կրթության ապահովման համար առկա կարողությունների և կարիքների գնահատում
  • Անհրաժեշտ ուսումնառության վերջնարդյունքների համար տվյալների հավաքագրում և վերլուծություն,
  • Ելակետային գնահատման արդյունքների վավերացում ՀԱԱՀ ներկայացուցիչների հետ,
  • Ելակետային գնահատման նպատակներից բխող այլ աշխատանքներ։

 Ելակետային գնահատումը պետք է իրականացնել 2020թ փետրվար – մայիս ժամանակահատվածում՝ միջինում նվազագույնը 10 աշխատանքային օր մեկ ամսվա կտրվածքով։

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել՝

  • Ծառայությունների մատուցման համար գնային առաջարկ՝ մեկ օրվա համար,
  • Աշխատանքային ինքնակենսագրական։

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Գնառաջարկի ձևանմուշը կարող եք ներբեռնել այս հղումով:

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. Հունվարի -ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ info@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ

ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74

Հեռախոս՝ (37498) 33-45-65, (37410) 58-79-57

Էլ. Փոստ՝ info@icare.am

Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով։

ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից: