Գյուղատնտեսական սարքավորումների մատակարարման գնառաջարկի ներկայացման հրավեր

Սույն հրավերով Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը (ԱՀԿՄԿ/ICARE) Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող` «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագիր Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) ծրագրի շրջանակներում, հրավիրում է Ձեզ ներկայացնել գնառաջարկներ՝ հրավերին կից Հավելված 1-ում ընդգրկված գյուղատնտեսական սարքավորումների մատակարարման համար։

 Մասնակիցների կողմից ներկայացվող հայտն իր մեջ պետք է ներառի

  • Գնառաջարկը՝ համաձայն կից Ձևանմուշի
  • Սարքավորման արտադրման երկիրը, ապրանքանիշը և մոդելը
  • Տեխնիկական բնութագիրը
  • Մատակարարման ժամկետը
  • Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման մասին տվյալներ
  • Սարքավորման նկարներ, առկայության դեպքում՝ կատալոգներ, վիդեոներ և այլ նյութեր։

Հայտերի պատրաստման հրահանգներ

  • Գնառաջարկը պետք է ուժի մեջ լինի առնվազն 45 (քառասունհինգ) օր` սկսած գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետից:
  • Գնառաջարկը ներկայացնել առանց ԱԱՀ-ի (ԱՀԿՄԿ հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակներում ազատված է ԱԱՀ-ից։ Մատակարարին կտրամադրվեն համապատասխան փաստաթղթերը)
  • Գնառաջարկ անելիս հաշվի առնել, որ սարքավորումը պետք է առաքվի Արմավիրի մարզ, գյուղ Ոսկեհատ։
  • Սարքավորման մատակարարման վերջնաժամկետը՝ 15.11.2020 թ․ ։
  • Գնառաջարկը պետք է լինի ստորագրված և կնքված հայտատուի լիազոր ներկայացուցչի կողմից։

 Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և ժամկետները.

  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 28 օգոստոսի 2020թ, ժամը 18:00:

Հաշվի առնելով համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը` մրցութային հայտերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Հայտի  կնքված

և ստորագրված օրինակի լուսապատճեն խնդրում ենք ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեին՝ sargis@icare.am:

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հայտերը կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից և մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստով: Հանձնաժողովի կողմից ընտրված հայտատուն կտեղեկացվի լրացուցիչ: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0010 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 95) 09 05 61, (374 10) 56 96 70
Էլ. Փոստ՝ sargis@icare.am 
Ինտերնետային կայք www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով կամ ուղարկել նամակ նշված էլ․ փոստին։