ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

1. Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը հրավիրում է մասնագիտացված կազմակերպություններին մասնակցելու 2019թ. աուդիտորական ստուգման իրականացման մրցույթին:

2. Հիմնադրամի գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններին ծանոթանալու համար կարող եք այցելել Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 2-րդ մասնաշենք, ՙԱգրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն՚ հիմնադրամ կամ այցելել www.icare.am էլեկտրոնային կայք-էջ: Հիմնադրամի նախորդ տարիների որոշ ֆինանսական ցուցանիշներին կարող եք ծանոթանալ ինտերնետային ծանուցումների պաշտոնական հայտարարությունների www.azdarar.am կայք-էջում։

3. Աշխատանքների գնային առաջարկները նշել միայն ՀՀ դրամով՝ ներառյալ անուղղակի հարկերը:

4. Հայտերը պետք է ուժի մեջ մնան բացման օրվանից 7 օրվա ընթացքում և ներկայացվեն էլեկտրոնային փոստով՝ arthur@icare.am հասցեով՝ կնքված և ստորագրված փաստաթղթի սկանավորված տարբերակով մինչև 2020թ. հունվարի 31-ը, ժամը 16:30 կամ թղթային տարբերակով ներկայացնել ք. Երևան, Տերյան 74, հեռ.ª 010-522839, 564177:

5. Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցելու հայտերի բացմանը, որը տեղի կունենա 2020թ. հունվարի 31-ին, ժամը 17:00-ին ՙԱգրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն՚ հիմնադրամի գրասենյակում: