Աուդիտորական ծառայության ընտրության մրցույթի կազմակերպման հայտերի ներկայացման հրավեր

Ծածկագիր` ICARE- A001/AM/21

  1. Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը հրավիրում է մասնագիտացված կազմակերպություններին մասնակցելու 2020թ. աուդիտորական ստուգման իրականացման մրցույթին:
  2. Հիմնադրամի գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններին ծանոթանալու համար կարող եք այցելել Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 2-րդ մասնաշենք, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամ կամ այցելել www.icare.am էլեկտրոնային կայք-էջ: Հիմնադրամի նախորդ տարիների որոշ ֆինանսական ցուցանիշներին կարող եք ծանոթանալ ինտերնետային ծանուցումների պաշտոնական հայտարարությունների www.azdarar.am կայք-էջում։
  3. Աշխատանքների գնային առաջարկները նշել միայն ՀՀ դրամով՝ ներառյալ անուղղակի հարկերը:
  4. Հայտերը պոտք է ներկայացվեն թղթային տարբերակով փակ կնքված և ստորագրված ծրարով՝ մինչև 2021թ. մայիսի 25-ը, ժամը 16:30 ք. Երևան, Տերյան 74 հասցեով:
  5. Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն մասնակցելու հայտերի բացմանը, որը տեղի կունենա 2021թ. մայիսի 26-ին, ժամը 17:00-ին հիմնադրամի գրասենյակում:

Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշները: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`

  1. մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը.
  2. մասնագիտական փորձառություն.
  3. տեխնիկական միջոցներ.
  4. ֆինանսական միջոցներ.
  5. աշխատանքային ռեսուրսներ:
  6. մատուցված ծառայությունների աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանություն:

Մասնակիցը իր հայտում պիտի ներկայացնի նաև պայմանագրի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը, մասնակցի` մասնակցության իրավունքին և որակավորմանը ներկայացվող պահանջները և դրանց գնահատման կարգը, աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

Աուդիտորական ծառայությունների շրջանակը. իրականացնել Հիմնադրամի ֆինասնական հաշվետվությունների աուդիտ 2020թ համար գործող կարգին և ազգային ու միջազգային ստանդարտներին համապատսախան, նաև դիտարկելով սկզբնական փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը, հարկային օրենսդրության և Հիմնադրամների մասին օրենքին համապատասախանությունը, ինրպես նաև տալ Հիմնադրամին խորհրդատվություն հաշվապահական հաշվառման շտկման ու բարելավման ուղղությամբ:

Աշխատանքը պետք է ամբողջությամբ ավարտվի մինչև 2021թ. հունիսի 29-ը: Աուդիտորական եզրակացությունը պիտի ներկայացվի հայերեն և անգլերեն լեզուներով:
Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է ոչ միայն առաջարկված նվազագույն գնից ելնելով, այլ նաև հաշվի առնելով աուդիտորական ընկերություն փորձը, խոշոր հաճախորդների կազմը, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը նախկինում և ներկայում

Եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը:

 

Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

 

 

Տնօրեն                                                  Արթուր Գրիգորյան

 

10 մայիսի 2021թ.