ՖՐՈՒՏԵՆԻԱ-2 նախագծի շրջանակում մեկնարկել է տնկանյութի դաշտային հետազոտողների (ապրոբատորների) եռամսյա մասնագիտական վերապատրաստման դասընթացը

ICARE հիմնադրամը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, ՖՐՈՒՏԵՆԻԱ-2 նախագծի շրջանակում մեկնարկել է տնկանյութի դաշտային հետազոտողների (ապրոբատորների) համար նախատեսված եռամսյա մասնագիտական վերապատրաստման ծրագիր։

Դասընթացի նպատակն է պատրաստել որակավորված մասնագետներ տնկանյութի հավաստագրման ոլորտում՝ համադրելով հիմնարար տեսական գիտելիքները և գործնական դաշտային այցելությունները։ Այս համակցված մոտեցումը մասնակիցներին ապահովում է այն մասնագիտական կարողություններով, որոնք անհրաժեշտ են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հավաստագրվելու համար և նպաստում է հանրապետությունում տնկանյութի որակի բարձր չափանիշների պահպանմանը։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը, ով առաջին դասի ընթացքում նրանց հետ միասին ուսումնասիրեց ապագա դաշտային հետազոտողների համար առանցքային թեմաներ, այդ թվում՝ նոր բույսերի սորտերի տնտեսական արդյունավետության փորձարկումները, բույսերի սորտերի պահպանությունը և տնկանյութի ապրոբացիայի և հավաստագրման կարգը։

Մասնակիցներին ողջունեցին ՖՐՈՒՏԵՆԻԱ-2 նախագծի համակարգող և ICARE հիմնադրամի փոխտնօրեն Սուսաննա Մեժլումյանը և Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն ՊՈԱԿ-ի հետազոտությունների բաժնի ղեկավար Մերուժան Զադայանը՝ ընդգծելով դասընթացի կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում։

Վերապատրաստման դասընթացին մասնակցում են գյուղատնտեսական կրթություն և փորձ ունեցող անձինք, ովքեր ցուցաբերել են բարձր հետաքրքրվածություն, մոտիվացիա և ներուժ՝ աշխատելու ապրոբացիայի և դաշտային հսկողության ոլորտներում։

Դասընթացը ՖՐՈՒՏԵՆԻԱ 2 նախագծի շրջանակում իրականացնում է ICARE հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ:

The ICARE Foundation, in collaboration with the Ministry of Economy of Armenia, has launched a three-month professional training program for field inspectors (approbators) of planting material within the framework of the FRUITENIA-2 Project.

The program aims to prepare qualified specialists for planting material certification by combining solid theoretical knowledge with practical field sessions. This integrated approach equips participants with the competencies required for certification by the Ministry of Economy of Armenia and supports the maintenance of high standards in planting material quality nationwide.

The program was welcomed by Varsik Martirosyan, Head of the Department of Plant Breeding at the Ministry of Economy of the Republic of Armenia, who also led the first training session and introduced key topics essential for future field inspectors, including economic efficiency testing of new plant varieties, conservation of plant varieties, and planting material certification procedures.

Participants were welcomed by Susanna Mezhlumyan, Coordinator of the FRUITENIA-2 Project and Deputy Head of the ICARE Foundation, and Meruzhan Zadayan, Head of the Research Department at the Agricultural Research and Certification Center SNCO, who highlighted the importance of the course in the Republic of Armenia.

The training brings together participants with agricultural education and background who have demonstrated strong interest, motivation, and strong potential to work in the fields of approbation and field inspection.

The course is being implemented within the FRUITENIA-2 project by the ICARE Foundation, funded by the Austrian Development Cooperation.