ՖՐՈՒՏԵՆԻԱ 2 թիմը շարունակում է այցերը Հայաստանի մարզերի դպրոցներ և քոլեջներ՝ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդների հետաքրքրությունը գյուղատնտեսության նկատմամբ և ներկայացնել ոլորտը ժամանակակից ու նորարարական տեսանկյունից։
Օրեր առաջ ՖՐՈՒՏԵՆԻԱ 2 թիմն այցելեց Գեղարքունիքի և Ծաղկունքի միջնակարգ դպրոցներ, որոնք գյուղատնտեսական խմբակ ունեցող դպրոցներից են։
Քանի որ աշակերտները գտնվում են մասնագիտական կողմնորոշման փուլում, հանդիպումը նպաստեց նրանց իրազեկվածության բարձրացմանը և օգնեց ձևավորել պատկերացում գյուղատնտեսությունը որպես ժամանակակից և խոստումնալից ոլորտ դիտարկելու մասին։
Այցերի ընթացքում 8-րդ և բարձր դասարանների աշակերտները ծանոթացան ICARE հիմնադրամի կրթական ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա նորարարություններին և զարգացման հեռանկարներին։
ՖՐՈՒՏԵՆԻԱ-2 նախագիծն իրականացվում է հիմնադրամի կողմից՝ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ։





