«ՖՐՈՒՏԵՆԻԱ» նախագծի երիտասարդական ճամբարի գրանցումը բաց է
«ՖՐՈՒՏԵՆԻԱ» նախագծի երիտասարդական ճամբարի գրանցումը բաց է։
Երիտասարդական ճամբարի հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեվածությունը այգեպտղաբուծության վերաբերյալ և նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական հմտությունների զարգացմանը։
Գործունեության հիմնական նպատակը՝
- երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը այգեպտղաբուծության արտադրության, շրջակա միջավայրի և ջերմաստիճանի վերաբերյալ,
- ոգեշնչել երիտասարդներին, ինչպես նաև կանանց և էթնիկական փոքրամասնության անդամներին, զարգացնել և իրականացնել փոքր բիզնեսը գյուղական համայնքներում,
- մասնակիցներին պատրաստել գյուղական համայնքում բիզնեսի կառավարմանը,
- զարգացնել ստեղծագործական և նորարարական մոտեցումները ագրոբիզնեսի ոլորտում։
Ճամբարի շրջանակում կքննարկվեն հետևյալ թեմաները՝
- սննդի կայուն արտադրություն,
- շրջանաձև բիզնես մոդելի կիրառությունը այգեպտղաբուծության մեջ,
- աշխարհագրական տեղեկատվական համակարգերի դերը գյուղատնտեսության մեջ,
- պտղաբուծության և ինտենսիվ այգիների առանձնահատկությունները։
Նախագծում ներառված են գործնական աշխատանքներ, թեմատիկ քննարկումներ, խմբային և անհատական աշխատանքներ, ագրոմշակույթի և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ խնդիրների վերհանում և քննարկումներ՝ ապահովելու մասնակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացումը։
Ծրագրում ընդգրկված են ոլորտի լավագույն փորձագետներն ու մասնագետները՝ կիսվելու իրենց լավագույն փորձով և գիտելիքներով։
Ծրագիրը նախատեսված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և գյուղատնտեսական քոլեջների ուսանողների համար։
Վայր՝ Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տուն (Կոտայքի մարզ)
Տևողություն՝ 3 օր
Մեկնարկ՝ 25 օգոստոսի, 2022թ.
Ավարտ՝27 օգոստոսի, 2022թ.
Գրանցման վերջնաժամկետ՝ 24 օգոստոսի, 2022թ. 16:00
Գրանցում՝ https://forms.gle/F4g5SdkzkW2UttaZ8
Հիշեցնենք, որ «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագիր Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագիծն իրականացվում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի (ԱՀԿՄԿ) (www.icare.am) կողմից՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) համաֆինանսավորմամբ։