Հայտադիմումի փաթեթը ներբեռնելու համար սեղմիր այստեղ 👉 ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻ ՓԱԹԵԹ
Տեղեկատվական առցանց հանդիպում շահառուների հետ
To read the announcement in English, click here 👉 ANNOUNCEMENT_ENG
Նախագծի անվանում՝ Վնասատուների և հիվանդությունների ինտեգրացված կառավարում (ՎՀԻԿ/IPDM)՝ առաջադեմ թվային մոնիթորինգի և վաղ նախազգուշացման (ՎՆ/EW) և խորհրդատվական համակարգերի միջոցով
«Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Կլիմայի միջազգային նախաձեռնության (IKI) միջոցով և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ որպես առաջատար իրականացնող կազմակերպություն, համագործակցելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus), Մոլդովայի Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) և Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության և կանխատեսումների ինստիտուտի (IEF) հետ:
PROGRESS ծրագրի աջակցությամբ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Կլիմայախելամիտ գործելակերպերի ցուցադրում Հայաստանի այգեգործության ոլորտում» նախագիծը աջակցում է Հայաստանում ցուցադրական նախագծերի իրականացմանը՝ ուղղված մրգերի, հատապտուղների և ընկուզեղենի արտադրության արժեշղթաներում կայուն, և կլիմայի տեսանկյունից դիմակայուն լուծումների խթանմանը:
Համառոտ ծանոթագրություն
Վնասատուների և հիվանդությունների դեմ ինտեգրացված կառավարումը (Integrated Pest and Disease Management) հանդիսանում է ժամանակակից գյուղատնտեսության հիմնարար մոտեցում, որը համադրում է կանխարգելիչ, ագրոտեխնիկական, կենսաբանական և քիմիական միջոցառումներ՝ վնասատուների և հիվանդությունների վերահսկումն իրականացնելու կայուն, էկոլոգիապես անվտանգ և տնտեսապես արդյունավետ ձևով։ Այս համակարգը նպաստում է բնապահպանական և առողջապահական ռիսկերի նվազեցմանը, կենսաբազմազանության պահպանմանը և բերքատվության կայունության բարձրացմանը՝ առանց շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելու։
Այս համատեքստում ավտոնոմ օդերևութաբանական կայանները (այսուհետ՝ Կայան) և վաղ նախազգուշացման համակարգերը հանդես են գալիս որպես ինտեգրացված կառավարման հիմնական թվային գործիքներ՝ ապահովելով հողի խոնավության, օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության, տեղումների, տերևային խոնավության և այլ ցուցանիշների մշտադիտարկում։ Այս տեղեկատվությունը կիրառվում է վնասատուների և հիվանդությունների կանխատեսման մոդելներում՝ հնարավորություն տալով ֆերմերներին և այգետերերին ժամանակին իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, նվազեցնել քիմիական միջամտությունների անհրաժեշտությունը և խթանել ռեսուրսաարդյունավետ արտադրություն։
Նպատակ և ակնկալվող արդյունքներ
Սույն հրավերի նպատակն է ընտրել այն ֆերմերներին և կազմակերպություններին, ովքեր կհամագործակցեն նախագծի հետ՝ իրենց այգիներում վնասատուների և հիվանդությունների ինտեգրացված կառավարման (ՎՀԻԿ/IPDM) և վաղ նախազգուշացման համակարգերի (ՎՆՀ/EWS) տեղադրման և փորձնական կիրառման շրջանակում։
Ընտրված շահառուների տարածքներում կտեղադրվեն կայաններ և թվային թակարդներ, որոնց միջոցով ֆերմերները հնարավորություն կունենան կիրառելու տվյալահեն որոշումներ՝ կանխարգելիչ միջոցառումների և ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար։
Ցուցադրական նախագծերը պետք է հիմնված լինեն կանխարգելիչ, տվյալահեն և էկոլոգիապես պատասխանատու մոտեցումների վրա՝ նպատակ ունենալով բարելավել այգեգործական մշակաբույսերի արտադրողականությունը, նվազեցնել քիմիական միջամտությունների կախվածությունը և ամրապնդել ֆերմերների դիմակայունությունը կլիմայական փոփոխություններին, միաժամանակ ցույց տալով, թե ինչպես է ՎՀԻԿ և ՎՆՀ համակարգերի կիրառումը նպաստում արտադրական ծախսերի օպտիմիալացման, քիմիական նյութերի օգտագործման նվազեցմանը, շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն ու որակյալ բերքի ստացմանը։
Այս նախաձեռնությունն ունի ցուցադրական բնույթ՝ ուղղված ֆերմերների կարողությունների բարձրացմանը և կայուն, կլիմայախելամիտ գործելակերպերի տարածմանը՝ նպաստելով տվյալահեն որոշումների կայացման մշակույթի ձևավորմանը գյուղատնտեսության ոլորտում։
Ակնկալվող վերջնարդյունքներ
Համապատասխանության չափանիշներ
Հայտեր կարող են ներկայացնել ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի կամ Արարատի մարզում 5-50 հա մակերեսով պտղատու (ծիրանենի, խնձորենի, կեռասենի, տանձենի, դեղձենի) այգի ունեցող գյուղացիական տնտեսությունները և իրավաբանական անձինք։
Իրավասու դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին․
Նախագծի տևողությունը
Յուրաքանչյուր նախագիծ իրականացվելու է առավելագույնը 24 ամսվա ընթացքում՝ ավարտվելով ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբեր ամիսը։
Գնահատում և ընտրության չափանիշներ
| Չափանիշ | Գնահատման նկարագրություն | Գնահատման միջակայք | Կշիռ (%) |
| Հիմնական թեմատիկ համապատասխանություն | Գնահատեք նախագծի համապատասխանությունը հիմնական թեմատիկ ուղղություններին (օր.՝ կլիմայի դիմակայունություն, կայուն զարգացում, կլիմայի հարմարվողականություն)։ | 1–10, որտեղ
1 (համապատասխանության ցածր մակարդակ) – 10 (համապատասխանության բարձր մակարդակ) |
15% |
| Տեխնիկական հագեցվածություն | Գնահատեք նախագծի հագեցվածությունը գյուղ․ տեխնիկայով և այլ սարքավորումներով | 1–10, որտեղ
1 (հագեցվածության ցածր մակարդակ) – 10 (հագեցվածության բարձր մակարդակ) |
10% |
| Ոռոգման և պարարտացման ենթակառուցվածք | Գնահատեք նախագծի հաջող իրականացման համար հասանելի աջակցող մեխանիզմների համապատասխանությունն ու ներուժը | 1–10, որտեղ
1 (թույլ ենթակառուցվածք) – 10 (ուժեղ կառուցվածք) |
5% |
| Ինտերնետ կապի և էներգամատակարարման ենթակառուցվածքներ | Գնահատեք հայտատուի տնտեության ինտերնետ կապի և էներգամատակարարաման ենթակառուցվածքների առկայությունը | 0-1, որտեղ
0 (առկա չէ) – 1 (առկա է) |
10% |
| Համաֆինանսավորման ապահովում | Գնահատել հայտատուի կողմից տրամադրվող համաֆինանսավորման պատրաստակամությունը ըստ Հավելված II-ի | 1–10, որտեղ
1 (ցածր ընդգրկում) – 10 (բարձր ընդգրկում) |
20% |
| Բնապահպանական կայունություն և կլիմայի հարմարվողականություն | Գնահատեք նախագծի ներուժը՝ բարելավելու շրջակա միջավայրի կայունությունը և խթանելու կլիմայի հարմարվողականությունը։ | 1–10, որտեղ
1 (ցածր կայունություն) – 10 (բարձր կայունություն) |
20% |
| Գենդերային զգայունություն | Գնահատեք, թե որքանով է նախագիծը ապահովում գենդերային ներառականություն և հավասար հնարավորություններ կանանց համար։ | 1–10, որտեղ
1 (ցածր զգայունություն) – 10 (բարձր զգայունություն) |
5% |
| Շահառուների
ներառում |
Գնահատեք՝ արդյոք ներկայացված տվյալները իրատեսական են և ներառում են թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի շահառուներին։ | 1–10, որտեղ 1 (ցածր ընդգրկում) – 10 (բարձր ընդգրկում) | 15% |
Նախագիծը կարող է ֆինանսավորվել միայն նախնական ընտրված դիմորդների «Շրջակա միջավայրի և կլիմայի գնահատում» իրականացնելուց հետո՝ համաձայն PROGRESS ծրագրի մեթոդաբանության։
Հայտադիմումի փաթեթ
Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․
Նախքան հայտադիմումների պատրաստելն ու ուղարկելը, բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպման, որը նվիրված է Վնասատուների և հիվանդությունների ինտեգրացված կառավարման (IPDM) և վաղ նախազգուշացման համակարգերի (EWS) ներդրմանը Հայաստանում։ Հանդիպման ընթացքում կներկայացվեն ինտեգրացված կառավարման, նախաձեռնության նպատակների և ակնկալվող արդյունքների, դիմորդների ընտրության, բյուջեի, հայտերի ընդունման կարգի և այլ հարցերի վերաբերյալ մանրամասներ։
Ամսաթիվ՝ 20.11.2025թ․
Ժամ՝ 12:00
Ձևաչափ՝ առցանց (ZOOM հարթակ)
Առցանց հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝
https://us06web.zoom.us/j/81193826493?pwd=3fJE6GZ2YtlPauiFCY4a1GXjORb4hq.1
Meeting ID: 811 9382 6493
Passcode: 615604
Հայտադիմումի ներկայացման ձևը և վերջնաժամկետը
Հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ info@icare.am։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 28.11.2025 թ․, ժ. 18:00։
Թղթային տարբերակով կամ վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և հարցերի դեպքում խնդրում ենք վերը նշված օրը անցնել տեղադրված հղումով և մասնակցել առցանց տեղեկատվական հանդիպմանը։
Առցանց հանդիպմանը միանալու տեխնիկական խնդիրների առկայության դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 95 09 05 61: