Տվյալների բազայի մշակման մասնագետ

ICARE հիմնադրամը, Սևծովյան տարածաշրջանը որպես գինու զբոսաշրրջային այցելության վայր խթանելուն ուղղված ծրագրի (TheSeaOfWine) շրջանակներում, փնտրում է փորձառու և եռանդուն Տվյալների բազայի մշակման մասնագետ։

TheSeaOfWine նախագիծը նպատակ ունի ներկայացնել Սևծովյան տարածաշրջանը որպես գինու զբոսաշրջության կարևորագույն այցելության վայր, իչպես նաև օգնել գինու տուրիզմի շահագրգիռ կողմերին մշակել և ունենալ ընդհանուր մոտեցումներ իրենց կողմից առաջարկվող տուրիստական փաթեթները զարգացնելու համար։

Պարտականությունները.

  • Մշակել Հայաստատնի Հանրապետությունում իրականցավող գինու տուրիզմի ոլորտին վերաբերյալ համապարփակ տվյալների բազա՝. բոլոր այն գինեգործարանները, գինու ուղղվածությամբ HORECA- ները, տուրիստական ​​գործակալությունները, որոնք տրամադրում են կամ մոտ ապագայում պանալավորում են ունենալ գինու տուր փաթեթների հետ, ինչպես նաև այն ընկերությունները,որոնք կազմակերպում են գինու միջոցառումներ և փառատոներ:
  • Հավաքել և կազմել տվյալներ՝ Հայաստանի խաղողի տեսակների և գինիների վերաբերյալ, որոնք եզակին են, բնորոշ են ՀՀ-ին և տուրիստական ​​հետաքրքրություն են ներկայացնում
  • Հավաքել և կազմել տվյալներ՝ Հայաստանում իրականացվող կամ իրկանանալիք գինեգործությանն առնչվող նախագծերի վերաբերյալ։
  • Տվյալների բազաների հավաքագրումն իրականացնել անգլերեն լեզվով Excel ծրագրով
  • Համակարգել և կիսվելլ տվյալների բազայի ձևանմուշներով ծրագրի այլ գործընկերների հետ, իսկ ծրագրի մյուս գործընկերների կողմից նման առաջադրանքի ավարտից հետո բոլոր գործընկերների տվյալների բազան համախմբել մեկ ծրագրի տվյալների բազայում:
  • Ապահովել, որ տվյալների բազայից օգտվելը լինի հարմարավետ և կիրառելի
  • Ծրագրի աշխատանքային խմբի շրջանակներում նպաստել կառուցողական և համագործակցային աշխատանքային միջավայրի ստեղծմանը:
  • Տվյալների բազայի զարգացման մասնագետը կաշխատի TheSeaofWine նախագծի Ծրագրային ղեկավարի անմիջական հսկողության ներքո:
  • Կատարել Ծրագրի կառավարչի կողմից նշանակված տվյալների բազայի մշակման հետ կապված այլ առաջադրանքներ:

Տևողությունը՝ 3 ամիս:

Պահանջները

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես Տվյալների բազայի մշակման մասնագետ
  • Գերազանց վերլուծական կարողություններ
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ անգլերեն լեզվվով
  • Համացանցից, համակարգչից օգտվելու գերազանց հմտություններ

Դիմումի կարգը

Բոլոր որակավորված և շահագրգիռ թեկնածուները, ովքեր բավարարում են վերը նշված պահանջները, կարող են ներկայացնել իրենց CV-ները հետևյալ  anim@icare.am  էլ․ հասցեին մինչև օգոստոսի 31.2020:

ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից:

Menu