Տեսաֆիլմեր Պատրաստող Մասնագետի Ընտրության Մրցույթ

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանում Այգեպտղաբուծության Ոլորտի Զարգացման» ծրագրի (FRUITENIA) շրջանակներում  տեսաֆիլմեր պատրաստող մասնագետի ընտրության համար։

Նկարագրություն

ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակներում նախատեսում է պատրաստել պտղաբուծությանն առնչվող թեմաներով կարճ տեսաֆիլմեր։ Տեսաֆիլմերը տեղադրվելու են կայքէջերում ու սոցիալական հարթակներում և հասանելի են լինելու հանրության համար։

Նախատեսվող տեսաֆիլմերի մասին նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտարկել հետևյալ, բայց ոչ պարտադիր օրինակը՝ https://www.youtube.com/watch?v=hTZNfgbKX9s&t=750s

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ունեն տեսաֆիլմեր պատրաստելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։

Տեսաֆիլմերին վերաբերող տեխնիկական պահանջները․

  • Տրամադրված տեսանյութերի հիման վրա կատարել բարձրորակ մոնտաժային աշխատանքներ
  • Տեսաֆիլմերը պետք է ունենան հայերեն լեզվով ենթագրեր
  • Տեսաֆիլմերի մի մասը պետք է ունենան բացատրական անիմացիոն դրվագներ (աղյուսակներ, շարժանկարներ, ցուցումներ և այլն)
  • Տեսաֆիլմերը պետք է հասանելի լինեն MP4 մեդիա ֆորմատով։

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել՝

  1. Գնառաջարկ
  2. Պատրաստած տեսաֆիլմերի հղումներ (առնվազն 5 ավարտված նախագծեր):

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին : Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:

Գնառաջարկի ձևանմուշը կարող եք ներբեռնել այս հղումով:

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

Հայտերն ուղարկել մինչև 2020թ. մայիսի 11-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ sargis@icare.am:

Կապ

ԱՀԿՄԿ հիմնադրամ

ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74

Հեռախոս՝ (374 95) 09 05 61, (374 10) 56 96 70

Էլ. Փոստ՝ sargis@icare.am

Կայքէջ՝ www.icare.am

Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով։