Տեսաֆիլմեր պատրաստող մասնագետի ընտրության մրցույթ
«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ/ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ Ավստրիական Զարգացման Համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող`«Այգեպտղաբուծության Ոլորտի Զարգացման Ծրագիր Հայաստանում» նախագծի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) շրջանակներում հայտարարում է մրցույթ տեսաֆիլմեր պատրաստող մասնագետի ընտրության համար։
Նկարագրություն
ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագրի շրջանակներում նախատեսում է պատրաստել պտղաբուծությանն առնչվող թեմաներով կարճ տեսաֆիլմեր։ Տեսաֆիլմերը տեղադրվելու են տարբեր կայքերում ու սոցիալական հարթակներում և հասանելի են լինելու հանրության համար։
Նախատեսվող տեսաֆիլմերի մասին նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտարկել հետևյալ, բայց ոչ պարտադիր օրինակը՝
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք ունեն տեսաֆիլմեր պատրաստելու առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
Տեսաֆիլմերին վերաբերող տեխնիկական պահանջները․
- Տրամադրված տեսանյութերի հիման վրա կատարել բարձրորակ մոնտաժային աշխատանքներ
- Տեսաֆիլմերը պետք է ունենան հայերեն լեզվով ենթագրեր
- Տեսաֆիլմերը կարող են ունենալ բացատրական անիմացիոն դրվագներ (աղյուսակներ, շարժանկարներ, ցուցումներ և այլն)
- Տեսաֆիլմերը պետք է հասանելի լինեն MP4 մեդիա ֆորմատով։
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել՝
- Գնառաջարկ (ներբեռնել ձևանմուշը)
- Պատրաստած տեսաֆիլմերի հղումներ:
Մրցույթի հաղթողի ընտրության կարգը
Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին : Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:
Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.
Հայտերն ուղարկել մինչև 2021թ. մայիսի 11-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեներին՝ sargis.mkrtchyan@gmail.com, sargis@icare.am:
Կապ
ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 95) 09 05 61
Էլ. Փոստ՝ sargis@icare.am
Կայքէջ՝ www.icare.am
Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով: