Լսարանի վերանորոգման աշխատանքների բաց մրցույթ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, 6-րդ փողոց 13-րդ նրբանցք, հողամաս 8 հասցեում գտնվող լսարանի վերանորոգման, արտաքին երեսպատման աշխատանքների բաց մրցույթին՝ ըստ նախապես մշակված հստակ դիզայնի։ Դիզայների կողմից պատրաստված ամբողջական փաթեթը կցվում է հայտարարությանը:

Մրցույթի ծածկագիր՝ ICARE-021/AM/25

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը՝ 27.10.2025թ., ժամը՝ 13:00:

Մրցույթի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու և մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել ստորև տեղադրված հղումով․

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հարցերի դեպքում պետք է դիմել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակից Սոնա Խոջոյանին  055 033 000 հեռախոսահամարով։