Վեբ Կայքի Պատրաստման Մրցույթ-Հրավեր
Վեբ կայքի նկարագրությունը
Կայքը ներառելու է՝
ա) տեղեկատվություն գյուղատնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ՝ տեսանյութերի, նկարների և հրապարակումների տեսքով
բ) տեղեկատվություն գյուղատնտեսական ծրագրերի և վերապատրաստումների վերաբերյալ
գ) տեղեկատվություն գյուղատնտեսական տարբեր ծառայությունների վերաբերյալ և այլն
Ակնկալվում է, որ կայքի այցելուները կլինեն ինչպես գյուղատնտեսության ոլորտում գործնեություն ծավալող անհատները, այնպես էլ կազմակերպությունները։
Նախատեսվող կայքի մասին նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտարկել հետևյալ, բայց ոչ պարտադիր մոդելային օրինակը:
Տեխնիկական առաջադրանք
- Վեբ կայքը պետք է հասանելի լինի բոլոր բրաուզերներով
- Կայքը պետք է ունենա ադմինիստրատիվ կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա դինամիկ կերպով ստեղծել, խմբագրել և հեռացնել նյութերը
- Կայքի արագագործությունը և անվտանգությունը պետք է բավարարի ինտերնետ ռեսուրսների հետ աշխատանքի ժամանակակից պայմաններին
- Կայքը պետք է պատրաստված լինի հայերեն լեզվով
- Կայքի ձևաչափը պետք է հասանելի լինի համակարգչով, պլանշետով, բջջային հեռախոսով (device friendly)
- Կայքը պետք է օրիգինալ, պարզ և դինամիկ լինի և հեշտ օգտագործման տեսանկյունից (user friendly)
- Կայքը պետք է հնարավորություն ունենա թարմացվելու տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց
- Կայքը պետք է հնարավորություն ունենա ներբեռնելու տարբեր ֆորմատ ունեցող փաստաթղթեր (doc, docx, exl, pdf, ppt և այլն)
- Կայքը պետք է հնարավորություն ունենա ներբեռնելու նկարներ և վիդեոներ
- Կայքը պետք է բավարարի SEO ստանդարտներին
- Կայքը պետք է ապահովի կապ կազմակերպության սոցիալական ցանցերի էջերի հետ
- Կայքի դիզայնը պետք է լինի յուրահատուկ, իսկ ծրագրային հատվածի հեղինակային իրավունքները պատկանեն դիմորդին
- Կայքի երաշխիքային սպասարկում 3 ամիս
- Պատրաստի լուծումների միջոցով (WordPress, Bitrix և այլն) կատարված աշխատանքներ չեն ընդունվելու
- Ողջունվում են նաև նոր ֆունկցիոնալ առաջարկները
- Նախագծի իրականացման ժամկետը՝ 80 օրացույցային օր։
Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտը պետք է ներառի հետևյալը՝
- Առաջարկվող կայքի նկարագիրը
- Գնառաջարկը
- Նախագծի հանձնման ժամկետը
- Մասնակից կազմակերպության/անհատի պորտֆոլյոն (առնվազն 5 ավարտված նախագծերի հղումներ):
Մրցույթի հաղթողի ընտրության կարգը
Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Մրցութային հանձնաժողովի դիտարկմանն են ներկայացվելու միայն տեխնիկական առաջադրանքի պահանջներին բավարարող հայտերը։
Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին : Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:
Գնառաջարկի ձևանմուշը կարող եք ներբեռնել այս հղումով:
Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.
Հայտերն ուղարկել մինչև 2020թ. մայիսի 11-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ info@icare.am:
Կապ
ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0010 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 95) 09 05 61, (374 10) 56 96 70
Էլ. Փոստ՝ info@icare.am
Ինտերնետային կայք www.icare.am
ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից: