Սերմերի ձեռքբերման մրցույթ
Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը հրավիրում է մասնագիտացված կազմակերպություններին մասնակցելու «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում սերմերի ձեռքբերման մրցույթին:
Մրցույթի առաջարկները կընդունվեն մինչև 2023թ-ի օգոստոսի 15-ը, ժամը 12:00-ն հետևյալ հասցեով` «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, Կոտայքի մարզ, 2413, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, 1-ին շենք։
Հարցերի դեպքում պետք է դիմել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն»
գնումների համակարգող Լիլիա Չախոյանին, +374 55120022 հեռախոսահամարով։
Անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներբեռնել ստորև․