«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի մեկնարկը

ICARE հիմնադրամը`Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ կազմակերպում է «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի նոր փուլը:

8 ամիս տևողությամբ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում ամբողջական կրթություն ստանալ ջերմատնային մշակաբույսերի արտադրության վերաբերյալ՝ սկսած ջերմատնային մշակաբույսերի մշակությունից մինչև ջերմատան բիզնես պլանավորում:

Դասընթացին կարող են մասնակցել՝     
                                                                                                                               
  •     ագրոնոմներ
  •     գյուղատնտեսության ոլորտի աշխատողներ
  •     ջերմատնային գործով հետաքրքրված յուրաքանչյուր անձ
 Դասընթացի ընթացքում մասնակիցը կստանա հիմնարար գիտելիք 
  • ջերմատների կառուցման և ջերմատնային համակարգերի կառավարման
  • հիդրոպոնիկ և գրունտային ջերմատների շահագործման
  • տարբեր մշակաբույսերի մշակման տեխնոլոգիաների
  • ջերմատնային հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումների
  • կենսաբանական պայքարի միջոցառումների
  • ջերմատան բիզնես կառավարման վերաբերյալ

       Դասընթացի

  •  հայտերի ընդունման վերջնաժամկետը – 5 նոյեմբերի, 2024թ 
  •  սկիզբը – 2024թ․ նոյեմբեր 
  •  տևողությունը – 7-8 ամիս 
  •  ընդհանուր վճարը – 400.000 ՀՀ դրամ  
 Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել լրացնելով հայտը
 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել դասընթացի համակարգողին հետևյալ հեռախոսահամարով` +37493792787 (Անի)