Պտղաբուծության ոլորտի փորձագետների ընտրության մրցույթ
«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ) հիմնադրամը Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագծի» (ՖՐՈՒՏԵՆԻԱ-2) շրջանակում հայտարարում է պտղաբուծության ոլորտի փորձագետների ընտրության մրցույթ «Ինտենսիվ այգիների հիմնում և կառավարում» դասընթացը վարելու նպատակով։
Աշխատանքի նկարագրությունը
ՖՐՈՒՏԵՆԻԱ 2 նախագծի շրջանակում ընտրված փորձագետները վարելու են դասընթացներ հետևյալ մոդուլներով (փորձագետը կարող է ընտրել մեկ կամ ավելի մոդուլներ)․
- Ինտենսիվ այգու հիմնում, ոռոգման համակարգեր և պարարտացման տեխնոլոգիաներ – նվազագույնը 9 դաս երկուական ժամով, ներառյալ գործնական դասերը այգում։
- Ընկուզավոր պտղատեսակների այգիների հիմնում և կառավարում – նվազագույնը 5 դաս երկուական ժամով, ներառյալ գործնական դասերը այգում։
- Վնասատուների կառավարում – նվազագույնը 6 դաս երկուական ժամով, ներառյալ գործնական դասերը այգում։
- Հիվանդությունների կառավարում – նվազագույնը 7 դաս երկուական ժամով, ներառյալ գործնական դասերը այգում։
- Հետբերքահավաքային պահպանման տեխնոլոգիաներ – նվազագույնը 3 դաս երկուական ժամով, ներառյալ գործնական դասերը։
- Ինտենսիվ այգու ֆինանսական պլանավորում և կառավարում – նվազագույնը 3 դաս երկուական ժամով։
Մոդուլների նկարագրությունը այստեղ։
Փորձագետների պարտականություններն են․
· Մշակել և ներկայացնել դասընթացի մոդուլ(ներ)ի ծրագրերը,
· Մշակել դասընթացի նյութերը PPT տարբերակով,
· Մշակել դասընթացի նախնական և հետդասընթացային գիտելիքի ստուգման հարցաշար,
· Իրականացնել դասընթացները սահմանված գրաֆիկով,
· Իրականացնել մասնակիցների հմտությունների նախնական և վերջնական ստուգում և գնահատում։
Ներկայացվող պահանջներ՝
- Մասնագետը պետք է ունենա առնվազն 3 տարվա գիտամանկավարժական և գործնական աշխատանքի փորձ, ինչպես նաև վերջին 3 տարիների ընթացքում իրականացրած նույնատիպ աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն,
- Տիրապետի համակարգչային հիմնական գործիքակազմին (Microsoft word, excel, PowerPoint և այլն),
- Անգլերենի իմացությունը ցանկալի է։
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Ինքնակենսագրական (CV),
- Ձեր մշակած ծրագրերը, եթե այդպիսիք կան,
- Դասընթացի ընդհանուր նկարագիր,
- Գնառաջարկ: Ներբեռնել այստեղ։
Մրցույթի հաղթողի ընտրության կարգը.
Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից: Մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստով։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
Նմանատիպ վերապատրաստման ծրագրերում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն։
Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.
Հայտերն ուղարկել մինչև 2025թ. հունվարի 10-ը, ժամը 18:00՝ info@icare.am էլ. փոստի հասցեին՝ նշելով համապատասխան մոդուլ (ների) անվանումը կամ ներկայացնել թղթային տարբերակը ԱՀԿՄԿ գրասենյակ (ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 շենք):
Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք գրել 37491 901478 հեռախոսահամարի whatsapp-ին։