Պտղաբուծության ոլորտի փորձագետների ընտրության մրցույթ
ICARE (ԱՀԿՄԿ) հիմնադրամը «Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման» (FRUITENIA) նախագծի շրջանակում հայտարարում է պտղաբուծության ոլորտի փորձագետների ընտրության մրցույթ։
Ծրագիրը միտված է զարգացնել այգեպտղաբուծության ոլորտը Հայաստանում՝ ներդնելով այգեպտղաբուծության ոլորտի ժամանակակից մեթոդներ ինչպես գյուղատնտեսական կրթության բնագավառում, այնպես էլ ֆերմերի աշխատանքում։
Աշխատանքի նկարագրությունը
ICARE հիմնադրամը ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում նախատեսում է մշակել/արդիականացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ագրոնոմիական ֆակուլտետի այգեպտղաբուծության ոլորտի մի շարք առարկաներ։ Առարկաները մշակվելու են միջազգային փորձագետների հետ համատեղ:
Նախատեսվող առարկաներն են.
- Ինտենսիվ այգիների հիմնում և կառավարում,
- Տնկարանների հիմնում և կառավարում,
- Ընկուզավոր պտղատեսակների այգիների հիմնում և կառավարում,
- Հարակայուն գյուղատնտեսության հիմունքներ,
- Պտղաբուծություն
- Ֆիտոպաթոլոգիա
- Էնտոմոլոգիա
Փորձագետի աշխատանքային պարտականություններն են․
ա) մշակել/արդիականացնել առարկայական ծրագրերը,
բ) ներկայացնել այդ առարկա(ներ)ի դասավանդման մեթոդները,
գ) կազմել առարկա(ներ)ի դասավանդման համար անհրաժեշտ ամբողջական փաթեթը,
դ) իրականացնել դասախոսների վերապատրաստում մշակված առարկայական ծրագրերի գծով։
Ներկայացվող պահանջներ՝
- փորձագետը պետք է ունենա առնվազն 3 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
- տիրապետի այգեպտղաբուծության ոլորտի առաջավոր փորձին,
- տիրապետի անգլերեն լեզվին,
- տիրապետի համակարգչային հիմնական գործիքակազմին (Microsoft word, excel, PowerPoint և այլն)
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Ինքնակենսագրական (CV)
- Ձեր մշակած առարկայական ծրագրերը, եթե այդպիսիք կան։
- Գնառաջարկ (ձևանմուշը կարող եք ներբեռնել այստեղ)
Մրցույթի հաղթողի ընտրության կարգը
Հաղթողին որոշելու է մրցութային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների որակավորումը և աշխատանքային փորձի հիմնավորումները։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ հայցել մրցույթի մասնակցից:
Մրցույթ հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.
Հայտերն ուղարկել մինչև 2020թ. հունիսի 28-ը, ժամը 18:00՝ էլփոստի հետևյալ հասցեին՝ info@icare.am:
Կապ
ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 93) 90 14 78, (374 10) 56 96 70
Էլփոստ՝ info@icare.am
Կայք՝ www.icare.am
Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով։
ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից: