ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

To read the announcement in English, click here 👉 ANNOUNCEMENT_ENG

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախագծի անվանումը՝ Օրգանական ծագման պարարտանյութերի արտադրություն

«Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» (PROGRESS) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի կառավարության Կլիմայի միջազգային նախաձեռնության (IKI) անունից, որը գործում է ԳԴՀ շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) ներքո: Ծրագիրը նաև ԳԴՀ արտաքին գործերի նախարարության (AA) պատասխանատվությունն է:

PROGRESS ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ որպես առաջատար իրականացնող կազմակերպություն, համագործակցելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus), Մոլդովայի Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) և Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության և կանխատեսումների ինստիտուտի (IEF) հետ:

PROGRESS ծրագրի աջակցությամբ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Կլիմայախելամիտ գործելակերպերի ցուցադրում Հայաստանի այգեգործության ոլորտում» նախագիծը աջակցում է Հայաստանում ցուցադրական նախագծերի իրականացմանը՝ ուղղված մրգերի, հատապտուղների և ընկուզեղենի արտադրության արժեշղթաներում կայուն, և կլիմայի տեսանկյունից դիմակայուն լուծումների խթանմանը:

Նպատակն ու ակնկալվող արդյունքները

Ցուցադրական նախագծերի առաջարկների մշակման և ներկայացման սույն հրավերի նպատակը նորարարական, գործնական և մասշտաբավորվող նախաձեռնությունների բացահայտումն ու աջակցությունն է, որոնք ներկայացնում են կայուն, շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու, ռեսուրսաարդյունավետ և կլիմակայուն լուծումներ՝ օրգանական ծագման պարարտանյութերի մշակման ոլորտում։

Առաջարկվող նախագծերը պետք է նպատակ ունենան՝

  • Կիրառել թարմ գոմաղբի հավաքման և մշակման/վերամշակման համար առաջադեմ մոտեցումներ և լուծումներ, որոնք արագացնում են դրա քայքայումը և ապահովում ավելի բարձրորակ ու անվտանգ պարարտանյութի ստացումը։
  • Բարելավել օրգանական ծագման պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների կարողությունները և նպաստել նորարարական տեխնոլոգիաների ընդլայնմանը և տարածմանը։
  • Ուժեղացնել կապերն ու համագործակցությունը ոլորտային շահառուների միջև՝ ներառյալ ագրոբիզնեսների, մատակարար կազմակերպությունների և ֆերմերների։
  • Խթանել օրգանական ծագման պարարտանյութերի ավելի լայն կիրառությունը՝ դրանով նպաստելով կայուն գյուղատնտեսական արտադրությանը, բերքի որակի բարձրացմանը և պարենային անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև բարձրացնելով Հայաստանի մրցունակությունը մրգի տեղական և միջազգային շուկաներում։
  • Ստեղծել օրգանական ծագման պարարտանյութերի արտադրության ամբողջական համակարգ՝ գյուղատնտեսական մնացորդներից (օր.՝ գոմաղբից) մինչև սննդանյութերի կայուն արտադրություն, որոնք նպաստում են ֆերմերների եկամուտների աճին, բերքատվության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և բույսերի դիմադրողականության ուժեղացմանը տարբեր կլիմայական ռիսկերի, վնասատուների և հիվանդությունների նկատմամբ։

Առաջարկը պետք է հստակ ցույց տա կապը օրգանական ծագման պարարտանյութերի բարելավված արտադրության և վերջնական արտադրանքի շուկայական հնարավորությունների միջև (ներառյալ դրանց ավելի լայն կիրառումը գյուղատնտեսական արտադրության ընթացքում, ինչպես նաև ամբողջ հանրապետությունում գործող մասնագիտացված գյուղատնտեսական ներդրանքների մատակարարման խանութներում)։

Ի լրումն արտադրական և տեխնոլոգիական նորարարությունների, ցուցադրական նախագծերը պետք է գործեն որպես ուսուցողական հարթակներ՝ օրգանական ծագման պարարտանյութերի արտադրողների, ֆերմերների և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի համար։ Ընտրված շահառուները պետք է՝

  • Մասնագետների, արտադրողների և ֆերմերների հետ կիսվեն նախագծի ընթացքում ձեռք բերված գիտելիքներով և փորձով,
  • Կազմակերպեն ուսուցողական հանդիպումներ, սեմինարներ կամ դաշտային այցեր՝ ծրագրի արդյունքների գործնական կիրառությունները և արդյունքները ներկայացնելու նպատակով,
  • Խթանեն շահառուների միջև փորձի փոխանակումն ու կարողությունների զարգացման գործունեությունը։

Ակնկալվող արդյունքներ

  • Ռեսուրսաարդյունավետ և օրգանական ծագման պարարտանյութերի կայուն արտադրության լուծումների ներդրում,
  • Օրգանական ծագման պարարտանյութերի արտադրությունում մասնագիտացած տեղական ընկերության կարողությունների զարգացում,
  • Ցուցադրական և ուսուցողական հարթակների ստեղծում, որոնք ակտիվորեն կկիսվեն գիտելիքներով այլ շահագրգիռ կողմերի (օր.՝ ընկերություններ, մասնագետներ, ֆերմերներ) հետ,
  • Գյուղատնտեսական արտադրողների, մասնագետների և այգեգործների շրջանակներում իրազեկության բարձրացում և տեխնիկական կարողությունների զարգացում։

Համապատասխանության չափանիշներ

Իրավասու դիմորդներն են ՀՀ-ում գրանցված բիզնեսները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), հետազոտական ​​և կրթական հաստատությունները, սոցիալական ձեռնարկությունները և Հայաստանում օրինականորեն գործող և օրգանական պարարտանյութերի արտադրության հետ կապված գործունեությամբ զբաղվող կոնսորցիումները։

Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

  1. Լինել ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող կազմակերպություն,
  2. Ունենալ փորձագետ(ներ), ովքեր ունեն առնվազն 10 տարվա փորձ օրգանական ծագման պարարտանյութերի արտադրության ոլորտում։ Միջազգային կազմակերպությունների և ծրագրերի հետ համագործակցությունը կդիտարկվի որպես առավելություն,
  3. Մասնակցել բարելավված օրգանական ծագման պարարտանյութերի մշակմանն ուղղված և դրանք լաբորատոր ու դաշտային պայմաններում փորձարկող միջոցառումների,
  4. Ներկայացնել գործող արտադրական հզորությունների շահագործման ապացույցներ,
  5. Ապահովել առնվազն 30% համաֆինանսավորում (կանխիկ և/կամ ոչ դրամական ներդրումներով),
  6. Ցուցաբերել պատրաստակամություն գործելու որպես ցուցադրական և ուսուցողական հարթակ՝ գիտելիքն ու արդյունքները տարածելով բաց դռների օրերի, սեմինարների, փորձի փոխանակման կամ կարողությունների զարգացման նմանատիպ միջոցառումների միջոցով։ Մասնավորապես, իրականացնել առնվազն 10 բաց դռների օր / սեմինար / փորձի փոխանականում՝ ապահովելով ոչ պակաս, քան 150 ֆերմերների/մասնագետների մասնակցություն նախատեսված միջոցառումներին։

Առաջնահերթ ուղղություններ

Առաջարկները պետք է հստակ անդրադառնան օրգանական ծագման պարարտանյութերի արտադրության հետևյալ առաջնահերթ ուղղություններից առնվազն մեկին․

  • Օրգանական ծագման պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող կազմակերպության տեխնիկական կարողությունների բարելավում՝ ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումների և/կամ մեքենաների ձեռքբերման միջոցով, որոնք անհրաժեշտ են կենսաբանական ծագման պարարտանյութերի արդյունավետ մշակման և արտադրության համար,
  • Լաբորատոր կարողությունների ամրապնդում՝ համապատասխան սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրման միջոցով՝ օրգանական ծագման պարարտանյութերի արտադրական գործընթացի բարելավման նպատակով,
  • Մարքեթինգային աջակցության տրամադրում՝ արտադրության տարածման և շուկայի ընդգրկման ընդլայնման համար։

 Նախագծի տևողությունը և ֆինանսավորումը

Նախագիծը պետք է իրականացվի առավելագույնը 24 ամիսների ընթացքում՝ ավարտվելով ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբեր ամիսը։

Յուրաքանչյուր դիմորդ պարտավոր է ապահովել առնվազն 30% համաֆինանսավորման ներդրում (կանխիկ և/կամ ոչ դրամական ձևով)՝ որպես նախագծի ընդհանուր բյուջեի մաս։

Առաջարկվող ներդրումները և սարքավորումները պետք է հստակ կապված լինեն նախագծի նպատակների հետ և նպաստեն ֆերմերների, ագրոբիզնեսների և օրգանական ծագման պարարտանյութերի ոլորտի ընդհանուր շահերին։ Դիմորդները պետք է ապահովեն, որ ձեռք բերված բոլոր սարքավորումները և ենթակառուցվածքները օգտագործվեն ցուցադրական և ուսուցողական նպատակներով։

Ընտրված շահառուները պետք է պատրաստակամ լինեն կիսվելու իրենց փորձով և արդյունքներով այլ համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ կազմակերպելով ուսուցումներ, սեմինարներ, դաշտային ցուցադրություններ և խթանելով օրգանական ծագման պարարտանյութերի կայուն կառավարման գործելակերպերը՝ ի շահ հանրության։

Գնահատում և ընտրության չափանիշներ 

Նախագծերը կգնահատվեն հետևյալ կշռված չափանիշներով․

Չափանիշ Գնահատման նկարագրություն Գնահատման միջակայք Կշիռ (%)
Հիմնական թեմային համապատասխանություն Գնահատել նախագծի համապատասխանությունը հիմնական թեմատիկ ուղղությանը (օր.՝ քիմիական պարարտանյութերի օգտագործման նվազեցում, հողի սննդարարության բարձրացում, կլիմայական կայունություն և հարմարվողականություն): 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 12%
Նորարարություն և ժամանակակից պարարտանյութերի արտադրական տեխնոլոգիաների կիրառում Գնահատել առաջարկվող տեխնոլոգիաների նորարարական մակարդակը 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 4%
Գիտելիքի փոխանակման և ցուցադրական ներուժ Գնահատել դիմորդի կարողությունները գիտելիքի փոխանակման ու ցուցադրական միջոցառումների իրականացման հարցում 1–10 (1՝ թույլ, 10՝ ուժեղ) 8%
Շահառուների ընդգրկում Գնահատել, արդյոք ներկայացված տվյալներն իրատեսական են և ներառում են ուղղակի և անուղղակի շահառուների 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 8%
Կիրառելիության պոտենցիալը ՀՀ տարբեր մարզերում Գնահատել նախագծի մասշտաբավորման կամ այլ մարզերում կիրառման հնարավորությունը 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 12%
Աջակցող կառույցներ Գնահատել նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ աջակցող կառույցների կարողությունը ու համապատասխանությունը 1–10 (1՝ թույլ, 10՝ ուժեղ) 10%
Բարենպաստ միջավայր Գնահատել, թե որքան արդյունավետ կերպով է միջավայրը (քաղաքականությունները, ենթակառուցվածքները և մարդկային ռեսուրսները) աջակցում նախագծին 1–10 (1՝ թույլ, 10՝ ուժեղ) 8%
Շրջակա միջավայրի կայունություն և կլիմայի հարմարվողականություն Գնահատել նախագծի ներուժը՝ շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայի հարմարավողականությանը նպաստելու տեսանկյունից 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 10%
Գենդերային ցուցանիշներ Գնահատել, թե որքանով է նախագիծը առնչվում կանանց ներառականության և հավասար հնարավորությունների խթամանը 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 4%
Տնտեսական արդյունավետություն Գնահատել ներկայացվող լուծման ֆինանսական արդյունավետությունը, ներառյալ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ներդրումների վերադարձ 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 12%
Կայունություն Գնահատել հավանականությունը, որ նախագիծը ֆինանսավորման նախնական փուլի ավարտից հետո կշարունակի գործել, կմնա շահութաբեր և ֆինանսապես կենսունակ։ 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 12%

Նախագիծը կարող է ֆինանսավորվել միայն նախնական ընտրված դիմորդների «Շրջակա միջավայրի և կլիմայի գնահատում» իրականացնելուց հետո՝ համաձայն PROGRESS ծրագրի մեթոդաբանության։

Հայտադիմումի փաթեթ

Մանրամասներին ծանոթանալու և մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ տեղադրված հղումով․ 👉 ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻ ՓԱԹԵԹ

Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․

  1. Դիմումի ձև (Հավելված 1)
  2. Մանրամասն բյուջե (Հավելված 2)
  3. Գործողությունների պլան / Աշխատանքային պլան (Հավելված 3)
  4. Դիմորդի պետական գրանցման վկայական
  5. Տեխնոլոգիական կառավարման համար պատասխանատու անձի ինքնակենսագրությունը (CV)
  6. Համապատասխան վկայականներ և լիցենզիաներ (առկայության դեպքում)
  7. Շահագործվող արտադրական հզորությունների առկայության ապացույցներ (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր և այլն)
  8. Ոչ պարտադիր․ լուսանկարներ, տեխնոլոգիական նախագծեր կամ նմանատիպ գործունեություն նկարագրող համապատասխան հղումներ

 Տեղեկատվական առցանց հանդիպում շահառուների հետ

Դիմումները պատրաստելու և ներկայացնելուց առաջ բոլոր շահագրգիռ կողմերը հրավիրվում են մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպման, որը նվիրված է Հայաստանում օրգանական ծագման պարարտանյութերի արտադրության աջակցությանը։

Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախաձեռնության նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև մանրամասն տեղեկություն՝ դիմումների ներկայացման գործընթացի, բյուջեի, նախագծերի ընտրության չափանիշների և այլ համապատասխան հարցերի վերաբերյալ։

Ամսաթիվ` 23.12.2025թ․
Ժամ` 11:30

Ձևաչափ` առցանց (Zoom հարթակ)

Առցանց հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝

https://us06web.zoom.us/j/85717378810?pwd=GlZq5NAsP7t69sMW8kgwmxTqp5v91h.1

Meeting ID: 857 1737 8810

Passcode: 775308

Հայտադիմումի ներկայացման ձևը և վերջնաժամկետը

Հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ info@icare.am։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 06.01.2026 թ, ժ. 18:00։

Թղթային տարբերակով կամ վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 799 799: