AGREEN նախագծի հերթական տեղեկատվական միջոցառումը
Իրագործելիության հետազոտության արդյունքների վավերացում և նախագծի հետագա քայլերի քննարկում
Մարտի 12-ին IBIS հյուրանոցի Արարատ հանդիպումների սրահում տեղի ունեցավ AGREEN նախագծի հերթական տեղեկատվական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա գտնվեցին և բացման խոսքով հանդես եկան ՀՀ Փոխվարչապետի գրասենյակում ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների և ծրագրերի կառավարման մասով պատասխանատու Աստղիկ Հայրապետյանը և ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության երրորդ քարտուղար Մադլեն Պռոշյանը։ Հանդիպման սկզբում բացման խոսք ասաց նաև նախագծի համակարգող գործընկեր Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցից (Բուլղարիա) AGREEN նախագծի համակարգող Վիոլետա Դիմիտրովա-Նայդենովան։
Հանդիպումը բաղկացած էր երկու կարևոր մասերից։ Օրվա առաջին կեսին ICARE փորձագետ, կ.գ.դ․ Նաթելլա Միրզոյանը ներկայացրեց «Կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսությունը ՀՀ-ում» խորագրով իրագործելիության հետազոտության նախնական արդյունքները․ հետազոտությունը իրականացվել է AGREEN նախագծի շրջանակում։ Ներկայացումից հետո ծավալվեց արդյունքների քննարկում։
Ճաշի ընդմիջումից հետո կազմակերպվեցին խմբային քննարկումներ երեք հիմնական թեմաներով՝ Թեմա 1. Իրագործելիության հետազոտության հիմնական բացահայտումների վավերացում; Թեմա 2. Կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության բրենդինգ ռազմավարություն, Թեմա 3.Կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության արտադրանքի վաճառքի ցանցի քարտեզագրում:
Մասնակիցները աշխատեցին խմբերի ներսում նախապես տրամադրված հարցերը և իրենց խմբային դիրքորոշումը ամփոփեցին հանդիպման ավարտին ելույթների տեսքով։
Հանդիպման ողջ ընթացքում առկա է եղել հեռարձակում ZOOM հարթակում և ICARE ֆեյսբուքյան էջում։
ICARE FB էջ https://fb.watch/4gBcN9AJEH/