Մեկնարկել է «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագիրը․

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը մեկնարկել է «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային
անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի Դաշնային
Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ECOserve Հայաստան ծրագրի
աջակցությամբ։


Ծրագիրն իրականացվելու է Վայոց ձորի մարզ Եղեգիս խոշորացված համայնքի և Սյունիքի մարզի Սիսիան
խոշորացված համայնքի առնվազն հինգական բնակավայրերում։
Ծրագրի նպատակն է աջակցել ֆերմերներին ստեղծել բավարար քանակությամբ անասնակեր, որը կնվազեցնի ճնշումը արոտավայրերի վրա և կապահովի դրանց կայուն օգտագործումը: Ֆերմերները նաև կկարողանան վերականգնել նպատակային նշանակություն ունեցող վարելահողերը և կանխել նրանց դեգրադացումը, ինչպես նաև տարբեր տեսակի սերմերի մշակմամաբ կբարձրացնեն հողի բերրիությունն ու արտադրողականությունը՝ ապահովելով
հավելյալ եկամուտներ 3-4 տարիների ընթացքում։
Առաջնային քայլերն են կատարվում ծրագիրը կյանքի կոչելու համար և այդ նպատակով սույն թվականի հունիսի 9-ին
տեղի են ունեցել մեկնարկային հանդիպումները Սիսիան և Եղեգիս խոշորացված համայնքների
համայնքապետարանների, Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) EcoServe ծրագրի, ICARE
հիմնադրամի միջև։

International Center for Agribusiness Research and Education (ICARE) Foundation started “Food security
through arable lands and pastures improvement in Syunik and Vayots Dzor marzes” project with the
delegation of the German Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ), with the
support of the ECOserve Armenia program of the German Agency for International Cooperation (GIZ).
The project will be implemented in at least five settlements of both Yeghegis enlarged community of Vayots Dzor marz and Sisian enlarged community of Syunik marz.

The aim of the project is to support farmers to produce enough forage that will reduce pressure on
pastures and ensure their sustainable use. Farmers will also be able to restore targeted arable lands and
prevent their degradation, and the cultivation of different types of seeds will increase soil fertility and
productivity, providing additional income for 3-4 years․

The first steps are being taken to implement the project, and for this purpose, on 09.06.2023, the kick-
off meetings took place among the municipalities of Sisian and Yeghegis enlarged communities,ECOserve Armenia program of the German Agency for International Cooperation (GIZ), ICARE Foundation.