Ձկնաբուծարանի համար պոմպերի մատակարարման մրցույթ
ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊՈՄՊԱՄՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊՈՄՊԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ՀՐԱՎԵՐ
ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամը հայտարարում է մրցույթ ՀՀ Արմավիրի մարզում շահառու ձկնաբուծական տնտեսությունում պոմպերի տեղադրում իրականացնելու նպատակով: Պահանջվող պոմպային սարքավորումը պետք է մեկ ձկնավազանից 30 լ/վ ջուր տեղափոխի դեպի մյուսը:
- Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
- ներկայացվող պոմպերի տվյալները և նկարագրությունը,
- պոմպերի մատակարարման ժամկետները,
- պայմանագրի արժեքը առանց ԱԱՀ-ի (հարկազատման տեղեկանքը տրամադրվելու է),
- լրացուցիչ այլ տեղեկություններ:
- Մրցույթի պայմանները.
Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է ԱՀԿՄԿ հիմնադրամ ներկայացնել մինչև 2019թ. մարտի 7-ը, ժամը 17:00-ը` կնքված ծրարներով:
- Մրցույթի հայտերի ներկայացման կարգը.
1. Մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է ներկայացնել փակ և սոսնձված ծրարով:
2. Հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով: Ներկայացված մրցույթի հայտերն ընդունվում են ԱՀԿՄԿ հիմնադրամի գրասենյակում:
- Մրցույթի հաղթողի ընտրության կարգը
Հաղթողին որոշում է մրցութային հանձնաժողովը` լավագույն պայմաններ ներկայացրած մասնակից կազմակերպությունների ցանկից:
5.Այլ
Մրցույթի մասին այլ մանրամասնությունների և տեխնիկական հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010)522839, (010)587957 քաղաքային հեռախոսահամարներով (ներքին՝ 28):
ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0010 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս` (010)522839, 587957, Ֆաքսª 56-62-21
Էլփոստ` info@icare.am
Ինտերնետային կայք www.icare.am