Ցուցադրական նախագծերի առաջարկների մշակման և ներկայացման հրավեր

To read the announcement in English, click here 👉 ANNOUNCEMENT_ENG

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

 Նախագծի անվանում: Տնկարանների կարողությունների զարգացում

 «Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» ֆինանսավորվում է Կլիմայի միջազգային նախաձեռնության (IKI) միջոցով և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ որպես առաջատար իրականացնող կազմակերպություն, համագործակցելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus), Մոլդովայի Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) և Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության և կանխատեսումների ինստիտուտի (IEF) հետ:

PROGRESS ծրագրի աջակցությամբ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Կլիմայախելամիտ գործելակերպերի ցուցադրում Հայաստանի այգեգործության ոլորտում» նախագիծը աջակցում է Հայաստանում ցուցադրական նախագծերի իրականացմանը՝ ուղղված մրգերի, հատապտուղների և ընկուզեղենի արտադրության արժեշղթաներում կայուն, և կլիմայի տեսանկյունից դիմակայուն լուծումների խթանմանը:

Նպատակ և ակնկալվող արդյունքներ

Ցուցադրական նախագծերի առաջարկների մշակման և ներկայացման այս հրավերի նպատակն է բացահայտել և աջակցել նորարարական, գործնական և մասշտաբային նախաձեռնություններին, որոնք ցուցադրում են պտղատու ծառերի տնկարանների կառավարման էկոլոգիապես պատասխանատու և ռեսուրսարդյունավետ լուծումներ, ներառյալ ժամանակակից բազմացման տեխնիկայի կիրառումը, կլիմայադիմակայուն տեսակների արտադրությանը, in-vitro միկրոբազմացումը, որը նպաստում է բարձրորակ պտղատու ծառերի տնկանյութի արտադրության բարելավմանը, կենսաբազմազանության պահպանմանը և Հայաստանի պտղաբուծության ոլորտի զարգացմանը։

Առաջարկվող նախագծերը պետք է նպատակ ունենան՝

  • Խթանել կլոնային արմատակալների բազմացումն ու ցածրաճ պտղատու տնկիների զարգացումը։
  • Աջակցել տեղական և էնդեմիկ պտղատեսակների պատվաստմանը կլոնային արմատակալների վրա։
  • Նպաստել ներմուծվող ցածրաճ տնկիների փոխարինմանը տեղական արտադրության բարձրորակ կլիմայադիմակայուն տնկանյութով։
  • Նպաստել տեղական պտղատեսակների գենետիկ բազմազանության պահպանմանը։
  • Բարելավել տնկարանների կառավարման արդյունավետությունը, որակը և կայունությունը։
  • Ամրապնդել Հայաստանի մրցունակությունը մրգի տեղական և միջազգային շուկաներում։

Յուրաքանչյուր առաջարկ պետք է հստակ ցույց տա բարելավված տնկանյութի արտադրության և պտղաբուծության ոլորտի ընդլայնման միջև առկա կապը, ներառյալ՝

  • Ֆերմերների համար բարձրորակ տնկանյութի հասանելիության բարելավում։
  • Տեղական պտղատեսակներով պատվաստված ցածրաճ տնկիների լայն հասանելիություն։
  • Պտղատու այգիների ընդլայնման հնարավորությունների ստեղծում՝ տեղական բազմացմամբ ստացված տնկանյութի կիրառմամբ։
  • Արտահանման և ոլորտի աճի հնարավորությունների բարելավում։

Բացի արտադրական և տեխնոլոգիական նորարարությունները, ցուցադրական նախագծերը պետք է գործեն որպես ուսումնական կենտրոններ՝ նախատեսված տնկարանային տնտեսությունների և պտղաբույծների համար: Ընտրված շահառուները պետք է.

  • Կիսվեն նախագծի իրագործման ընթացքում ձեռք բերված գիտելիքներով և փորձով այլ տնկարանների մասնագետների և ֆերմերների հետ։
  • Կազմակերպել ուսումնական հանդիպումներ, սեմինարներ կամ դաշտային այցելություններ՝ գործնական կիրառություններն ու արդյունքները ցուցադրելու նպատակով։
  • Խթանել փորձի փոխանակում և կարողությունների զարգացում՝ հզորացնելով տնկարանային տնտեսությունների և պտղաբույծների ընդհանուր մասնագիտական շրջանակը։
  • Նպաստել տնկարանային կառավարման արդյունավետ գործելակերպերի երկարաժամկետ ընդլայնմանը ու կիրառման վերարտադրմանը։

Նախագծերում արդյունավետությունը, տեսանելիությունը և մասշտաբայնությունը բարձրացնելու նպատակով թվային գործիքների կամ թվայնացման բաղադրիչների (օրինակ՝ տվյալների մոնիթորինգ, գործընթացների օպտիմալացում կամ գիտելիքի փոխանակման հարթակներ) ներառումը կդիտարկվի որպես առավելություն։

Ակնկալվող վերջնարդյունքներ

  • Կլոնային/ցածրաճ արմատակալների բազմացման ընդլայնում և տեղական պտղատեսակների լայն կիրառություն։
  • Ռեսուրսաարդյունավետ և կայուն տնկարանային կառավարման լուծումների ներդրում։
  • Ցուցադրական և ուսուցողական կենտրոնների ստեղծում, որոնք ակտիվորեն կիսվում են գիտելիքներով այլ տնկարանների և ֆերմերների հետ։
  • Տնկարանների սեփականատերերի, մասնագետների և պտղաբույծների շրջանում իրազեկվածության բարձրացում և տեխնիկական կարողությունների բարելավում։

 Համապատասխանության չափանիշներ

Իրավասու դիմորդներ են համարվում գրանցված բիզնեսները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), հետազոտական ​​և կրթական հաստատությունները, սոցիալական ձեռնարկությունները և Հայաստանում օրինական ձևով գործող և պտղատու ծառերի տնկարանների հետ կապված գործունեությամբ զբաղվող կոնսորցիումները։

Իրավասու դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին

  1. Լինել Հայաստանում գրանցված և գործունեություն ծավալող կազմակերպություն;
  2. Ունենալ առնվազն 5 տարվա ապացուցված փորձ պտղատու տնկարանների կառավարման ոլորտում;
  3. Զբաղվել գործունեությամբ, որը ուղղված է տնկարանների կառավարման բարելավված լուծումների ներդրմանը, ներառյալ կլոնային արմատակալների բազմացումը, ցածրաճ պտղատու տնկիների զարգացումը, in-vitro կամ այլ ժամանակակից բազմացման տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև տեղական կամ էնդեմիկ պտղատեսակների օգտագործումը պատվաստման համար;
  4. Ապահովել առնվազն 30% համաֆինանսավորում (դրամական և/կամ ոչ դրամական ձևով)։
  5. Ցուցաբերել պատրաստակամություն գործելու որպես ցուցադրական և ուսուցողական կենտրոն՝ կիսվելով գիտելիքներով և արդյունքներով սեմինարների, բաց դռների օրերի կամ կարողությունների զարգացման նմանատիպ միջոցառումների միջոցով՝ նպատակ ունենալով ներգրավել այլ տնկարանների մասնագետների և ֆերմերների։

Մասնավորապես, իրականացնել առնվազն 2 սեմինար և 2 բաց դռների օր՝ ապահովելով, առնվազն 100 ֆերմերի/մասնագետի և 5 տնկարանների մասնակցություն նախատեսված միջոցառումներին։

Առաջնահերթ ուղղություններ

Նախագծային առաջարկները պետք է հստակ անդրադառնան պտղատու տնկարանների կառավարման հետևյալ առաջնահերթ ուղղություններից մեկին կամ մի քանիսին՝

  • Սառեցման և պահեստավորման հզորությունների ստեղծում կամ արդիականացում՝ պատվաստման գործընթացները բարելավելու և տնկիների պատշաճ պահպանումն ապահովելու համար;
  • Տնկարանների տեխնիկական կարողությունների զարգացում՝ ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման միջոցով՝ արդյունավետ տնկարանային կառավարում և բարձրորակ տնկանյութի արտադրություն ապահովելու համար;
  • Լաբորատոր կարողությունների հզորացում՝ համապատասխան սարքավորումներով և տեխնոլոգիաներով՝ արմատակալների բազմացման, invitro միկրոբազմացման և ցածրաճ ու բարձրորակ տնկիների արտադրության համար;
  • Տնկարաններում թվային գործիքների և համակարգերի ներդրում՝ տնկիների գրանցման, մոնիթորինգի և հետագծելիության ապահովման նպատակով՝ դրանց արտադրության և իրացման ամբողջ գործընթացի ընթացքում, ինչը կնպաստի թափանցիկության և կառավարման արդյունավետության բարձրացմանը։

 Նախագծի տևողությունը և ֆինանսավորումը

Յուրաքանչյուր նախագիծ իրականացվելու է առավելագույնը 24 ամսվա ընթացքում՝ ավարտվելով ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբեր ամիսը։

Յուրաքանչյուր դիմորդ պետք է ապահովի համաֆինանսավորման առնվազն 30% ներդրում (դրամական և/կամ ոչ դրամական ձևով)՝ որպես նախագծի ընդհանուր բյուջեի մաս։

Առաջարկվող ներդրումները և սարքավորումները պետք է հստակ համապատասխանեն նախագծի նպատակներին և նպաստեն ֆերմերների, ագրոբիզնեսների և տնկարանային ոլորտի զարգացմանը։ Դիմորդները պետք է ապահովեն, որ ձեռք բերված բոլոր սարքավորումները և ենթակառուցվածքները կիրառվեն ցուցադրական և ուսուցողական նպատակներով։

Ընտրված շահառուները պետք է բաց լինեն իրենց փորձը և արդյունքները կիսելու համար այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կազմակերպելով ուսումնական դասընթացներ, սեմինարներ և դաշտային ցուցադրություններ, ինչպես նաև խթանելով կայուն տնկարանային կառավարման գործելակերպերի տարածումը՝ ի նպաստ հանրային շահի։

Գնահատում և ընտրության չափանիշներ 

Նախագծերը կգնահատվեն հետևյալ կշռված չափանիշների հիման վրա․

Չափանիշ Գնահատման նկարագրություն Գնահատման միջակայք Կշիռ (%)
Հիմնական թեմատիկ համապատասխանություն Գնահատեք նախագծի համապատասխանությունը հիմնական թեմատիկ ուղղություններին (օր.՝ կենսաբազմազանության պահպանում, կլիմայի հարմարվողականություն, դիմակայունություն)։ 1–10, որտեղ

1 (համապատասխանության ցածր մակարդակ) – 10 (համապատասխանության բարձր մակարդակ)

15%
Նորարարություն և ժամանակակից բազմացման տեխնոլոգիաների կիրառում Գնահատեք, թե որքան նորարարական են առաջարկվող տեխնոլոգիաները։ 1–10, որտեղ

1 (նորարարության ցածր մակարդակ) – 10 (նորարարության բարձր մակարդակ)

5%
Գիտելիքի փոխանակման և ցուցադրական ներուժ Գնահատեք դիմորդի կարողությունը գիտելիքի փոխանակման միջոցառումներ կազմակերպելու հարցում։ 1-10, որտեղ

1 (թույլ կարողություն) – 10 (ուժեղ կարողություն)

15%
Շահառուների

ներառում

Գնահատեք՝ արդյոք ներկայացված տվյալները իրատեսական են և ներառում են թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի շահառուներին։ 1–10, որտեղ

1 (ցածր ընդգրկում) – 10 (բարձր ընդգրկում)

15%
Կրկնօրինակման ներուժ / Կայունություն Գնահատեք նախագծի այլ համատեքստերի կամ տարածաշրջանների համար հարմարեցման կամ մասշտաբավորման հավանականությունը 1–10, որտեղ

1 (ցածր ներուժ) – 10 (բարձր ներուժ).

15%
Աջակցող մեխանիզմներ Գնահատե՛ք նախագծի հաջող իրականացման համար հասանելի աջակցող մեխանիզմների համապատասխանությունն ու ներուժը 1–10, որտեղ

1 (թույլ մեխանիզմներ) – 10 (ուժեղ մեխանիզմներ)

5%
Բարենպաստ միջավայր Գնահատե՛ք, թե որքանով է աջակցող միջավայրը (քաղաքականությունները, ենթակառուցվածքները և մարդկային ռեսուրսները) նպաստում նախագծի իրականացմանը։ 1–10, որտեղ

1 (թույլ միջավայր) – 10 (ուժեղ միջավայր)

5%
Բնապահպանական կայունություն և կլիմայի հարմարվողականություն Գնահատեք նախագծի ներուժը՝ բարելավելու շրջակա միջավայրի կայունությունը և խթանելու կլիմայի հարմարվողականությանը և դիմակայունությանը։ 1–10, որտեղ

1 (ցածր կայունություն) – 10 (բարձր կայունություն)

20%
Գենդերային զգայունություն Գնահատեք, թե որքանով է նախագիծը ապահովում գենդերային ներառականություն և հավասար հնարավորություններ կանանց համար։ 1–10, որտեղ

1 (ցածր զգայունություն) – 10 (բարձր զգայունություն)

5%

 

Նախագիծը կարող է ֆինանսավորվել միայն նախնական ընտրված դիմորդների «Շրջակա միջավայրի և կլիմայի գնահատում» իրականացնելուց հետո՝ համաձայն PROGRESS ծրագրի մեթոդաբանության։

Հայտադիմումի փաթեթ

Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․

  1. Դիմումի ձև (Հավելված 1)
  1. Մանրամասն բյուջե (Հավելված 2)
  2. Աշխատանքային պլան (Հավելված 3)
  3. Դիմորդի գրանցման վկայական
  4. Ընտրովի (ոչ պարտադիր)․օժանդակ պատկերներ, տեխնիկական սխեմաներ կամ հղումներ

Հայտադիմումի փաթեթը ներբեռնելու համար սեղմիր այստեղ 👉 ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻ ՓԱԹԵԹ

Տեղեկատվական առցանց հանդիպում շահառուների հետ

Նախքան հայտադիմումների պատրաստելն ու ուղարկելը, բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպման, որը նվիրված է Հայաստանում տնկարանների կարողությունների զարգացմանը։ Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախաձեռնության նպատակները և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև հայտերի ներկայացման գործընթացի, բյուջեի, նախագծերի ընտրության չափանիշների և այլ համապատասխան հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

Ամսաթիվ` 24.11.2025

Ժամ` 12:00

Ձևաչափ` առցանց (Zoom հարթակ)

Առցանց հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝

https://us06web.zoom.us/j/81919534872?pwd=XlLcITa0JFzyxXL5KqYdmLOS4mnJ6Q.1

Meeting ID: 819 1953 4872

Passcode: 163492

 Հայտադիմումի ներկայացման ձևը և վերջնաժամկետը

Հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ info@icare.am։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 05.12.2025 թ, ժ. 18:00։

Թղթային տարբերակով կամ վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և հարցերի դեպքում խնդրում ենք վերը նշված օրը անցնել տեղադրված հղումով և մասնակցել առցանց տեղեկատվական հանդիպանը։

Առցանց հանդիպմանը միանալու տեխնիկական խնդիրների առկայության դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 95 09 05 61: