ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն Հիմնադրամը ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ, որը տեղի կունենա 2019թ. մարտի 15-ին, ժամը՝ 10:00-ին, հիմնադրամի գրասենյակում, hասցեն` ՀՀ, ք. Երևան, Տերյան 74:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Հիմնադրամի տնօրենի 2019թ. մարտի 4-ի թիվ 01-04.03.19 հրամանով օտարման ենթակա Ford Explorer ավտոմեքենան:
Հ/Հ | Լոտի հերթական համարը | Օտարման մասին որոշման (հրամանի) համարը և ամսաթիվը | Գույքի անվանումը | Թողարկման տարեթիվը | Գույքի գտնվելու վայրը | Գույքի տեխնիկական վիճակը | Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ԱԱՀ) /դրամ/ |
Գնահատված արժեքը 11.12.2018թ դրությամբ /դրամ/ | Մեկնարկային գինը /դրամ/ | Նախավճարը /դրամ/ | Մասնակցության վճարը /դրամ/ |
1 | 1 | 01-04.03.19 | Ա/մ. Ford Explorer (գազի բալոն 1.6 լ) | 1998թ. | ՀՀ, ք. Երևան, Տերյան 74 | Գույնը՝ կապույտ, ընդհանուր վիճակը՝ բավարար | չկա | չկա | ###### | չկա | չկա |
***Մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ 2019թ. նոյեմբերի 29-ին, հիմնադրամի՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում, ժ. 10.00-ից մինչև ժ. 18.00-ը. լրացուցիչ տեղեկություններստանալու համար զանգահարել 099 12-22-20, 094 84-55-50 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00-ն:**Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն, գնորդը պարտավոր է գրանցել սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում՝ գործարքը ստորագրելու օրվանից սկսած 15–օրյա ժամկետում:
Գնորդը.
– պարտավորվում է գույքի արժեքի գումարը վճարել աճուրդում հաղթող ճանաչվելուց հետո 5-օրյա ժամկետում` Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկ ՓԲԸ 217002196244001 հաշվեհամարին,
– պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդի սկիզբը կարող են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր (հասցեն` ք. Երևան, Տերյան 74):
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
-աճուրդին մասնակցելու հայտ-նամակ Հիմնադրամի տնօրենի անունով՝ գնային առաջարկի մասին,
– անձնագիրը, իրավաբանական անձինք՝ լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև լիազորված անձի անձնագրի պատճենը:
Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
Ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:
Հաղթող ճանաչված մասնակիցը արձանագրության ստորագրման օրվանից սկսած 5-օրյա ժամկետում պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի հաղթողի կարգավիճակից, աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդի կազմակերպչին` հեռ. 099 12-22-20, 094 84-55-50, կամ այցելել ք. Երևան, Տերյան 74, էլ.փոստ՝ info@icare.am:
Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդի կազմակերպչին` հեռ. 010-52-28-39, կամ դիմել ք.Երևան, Տերյան 74 հասցեով, ինտերնետ info@icare.am:
Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:
Հավելյալ պարզաբանումների համար կարող եք զանգահարել 010-52-28-39 հեռախոսահամարով:
Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն Հիմնադրամ