Հարակայուն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությանն առնչվող մոդուլների մշակման մասնագետի ընտրության մրցույթ
«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ) հիմնադրամը հայտարարում է մրցույթ Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման» նախագծի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) «Կայուն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսություն» մոդուլի մշակման մասնագետի ընտրության համար։
Աշխատանքի նկարագրությունը
ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում ընտրված մասնագետը, համագործակցելով ծրագրի աշխատանքային խմբերի հետ, մշակելու է Հարակայուն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությանն առնչվող մոդուլներ, որոնք կներառվեն հետևյալ առարկաներում՝ «Հարակայուն գյուղատնտեսության ներածություն», «Պտղաբուծություն», «Ինտենսիվ այգիների հիմնում և կառավարում», «Տնկարանների հիմնում և կառավարում», «Էնտոմոլոգիա», «Ֆիթոպատոլոգիա», «Ընկուզավոր պտղատեսակների այգիների հիմնում և կառավարում»։
Մասնագետը կնախապատրաստի դասավանդման նյութեր նաև միջավայրի վտանգների կառավարման թեմաներով, որոնք նույնպես կներառվեն պտղաբուծությանն առնչվող առարկաներում։
Մասնագետը, համագործակցելով ծրագրի աշխատանքային խմբի հետ, կիրականացնի հարակայուն, էկոլոգիապես մաքուր և խելամիտ կլիմայական գյուղատնտեսությանն առնչվող խորհրդատվութուն ինտենսիվ ցուցադրական այգու հիմնման և կառավարման աշխատանքներում:
Մասնագետի աշխատանքային պարտականություններն են․
ա) մշակել «Հարակայուն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսություն» մոդուլը և հարմարեցնել վերը նշված առարկաներում ներառելու համար,
բ) մշակել դասընթացներ միջավայրի վտանգների կառավարման թեմաներով և հարմարեցնել վերը նշված առարկաներում ներառելու համար,
գ) մշակել դասավանդման նյութերը, կազմել մոդուլների դասավանդման համար անհրաժեշտ ամբողջական փաթեթը,
դ) իրականացնել ՀԱԱՀ դասախոսների վերապատրաստում մշակված մոդուլների գծով,
ե) մշակել «Հարակայուն և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսություն» մոդուլը և հարմարեցնել պտղաբուծության վերաբերյալ հավաստագրային ծրագրին,
զ) իրականացնել գյուղատնտեսական քոլեջների դասախոսների վերապատրաստում մշակված մոդուլների գծով,
է) իրականացնել հարակայուն, էկոլոգիապես մաքուր և խելամիտ կլիմայական գյուղատնտեսությանն առնչվող խորհրդատվութուն ինտենսիվ ցուցադրական այգու հիմնման և կառավարման աշխատանքներում,
ը) հարակայուն, էկոլոգիապես մաքուր և խելամիտ կլիմայական գյուղատնտեսությանն առնչվող տեսահոլովակի նյութերի մշակում,
թ) առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի վտանգների կառավարման հետ կապված տեսահոլովակի նյութերի մշակում:
Նյութերը մշակվելու են հայերեն լեզվով։
Ներկայացվող պահանջներ՝
- Մասնագետը պետք է ունենա առնվազն 3 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
- տիրապետի հայերեն և անգլերեն լեզուզեներին,
- տիրապետի համակարգչային հիմնական գործիքակազմին (Microsoft word, excel, PowerPoint և այլն)
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Ինքնակենսագրական (CV)
- Ձեր մշակած առարկայական ծրագրերը, եթե այդպիսիք կան։
- Գնառաջարկի ձևանմուշը կարող եք ներբեռնել այս հղումով::
Մրցույթի հաղթողի ընտրության կարգը
Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից: Մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստով։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։
Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.
Հայտերն ուղարկել մինչև 2020թ. հուլիսի 9-ը, ժամը 18:00՝ հետևյալ էլ. փոստի հասցեին՝ susanna@icare.am:
Կապ
ԱՀԿՄԿ հիմնադրամ
ՀՀ, 0009 ք. Երևան, Տերյան 74
Հեռախոս՝ (374 91) 90 14 78,
Էլ. Փոստ՝ susanna@icare.am
Կայքէջ՝ www.icare.am
Լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։