Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետ

ICARE հիմնադրամը, Սևծովյան տարածաշրջանը որպես գինու զբոսաշրրջային այցելության վայր խթանելուն ուղղված ծրագրի (TheSeaOfWine) շրջանակներում, փնտրում է փորձառու և եռանդուն Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետ։

TheSeaOfWine նախագիծը նպատակ ունի ներկայացնել Սևծովյան տարածաշրջանը որպես գինու զբոսաշրջության կարևորագույն այցելության վայր, իչպես նաև օգնել գինու տուրիզմի շահագրգիռ կողմերին մշակել և ունենալ ընդհանուր մոտեցումներ իրենց կողմից առաջարկվող տուրիստական փաթեթները զարգացնելու համար։

Պարտականությունները.

  • Տիրապետել ԵՄ-ի հաղորդակցման քաղաքականության, սկզբունքների և ռազմավարությունների վերաբերյալ մանրամասն գիտելիքների, դրանք պարբերաբար տեղեկացնել ծրագրի համապատասխան գործընկերների հաղորդակցության մասնագետներին:
  • Ստեղծել ծրագրի համար արդյունավետ և պարզ հաղորդակցման ռազմավարական պլան
  • Համագործակցել և համակարգել ծրագրի գործընկերների հաղորդակցության մասնագետների գործունեությունը
  • Ծրագրի գործընկերների նմանատիպ մասնագետներին պարբերաբար տրամադրել թարմացումներ և համապատասխան աջակցություն `կապված հաղորդակցման և տեսանելիության նյութերի աշխատանքների հետ
  • Նախաձեռնել, կազմակերպել և ներգրավելլ ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները, այդ թվում մամուլի ասուլիսներ ՝տեղական և միջազգային մակարդակներում ՝ ծրագրի ավելի լավ ընկալման, ճանաչման և տեսանելիության հասնելու համար
  • Մշակել տարբեր գովազդային նյութեր, ապահովել դրանց հրապարակայնացումը ներկայացնելով ծրագիրը տարբեր մակարդակներում
  • Համագործակցել մարկետինգի մասնագետների հետ գովազդային փաթեթներ, տեսանելիության նյութեր պատրաստելու համար
  • Գրել քոնթենթներ տարբեր սոցիալական հարթակներում,
  • Կազմակերպել և իրականացնել ռադիո և հեռուստատեսային հարցազրույցները:

 

Պահանջները

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հանրային կապերի և հաղորդակցման մասնագետ
  • Ծրագրի ղեկավարման սկզբունքների  հստակ տիրապետում
  • Կազմակերպչական և պլանավորման ունակություններ
  • Անգլերեն լեզվի գերազանց տիրապետում
  • Նախկին աշխատանքների ներկայացման հնարավորություն
  • Համացանցից, համակարգչից օգտվելու գերազանց հմտություններ

Դիմումի կարգը

Բոլոր որակավորված և շահագրգիռ թեկնածուները, ովքեր բավարարում են վերը նշված պահանջները, կարող են ներկայացնել իրենց CV-ները հետևյալ  anim@icare.am  էլ․ հասցեին մինչև օգոստոսի 31.2020:

ICARE հիմնադրամը հավասար հնարավորություններ է ընձեռում բոլոր դիմորդներին և չի հանդուրժում խտրականության որևէ դրսևորում անկախ ռասայից, տարիքից, մաշկի գույնից, ազգային և սեռական պատկանելությունից:

Menu