ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՀՄԱՅԻՆ ՈՉԽԱՐԱԲՈՒՅԾՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Մայիսի 24-ին տեղի ունեցավ «Հայաստանում տոհմային ոչխարաբույծների
ասոցիացիա»-յի ստեղծմանն նվիրված համաժողովը:
Հայաստանի Հանրապետությունում տոհմային ոչխարաբույծների ասոցիացիայի
ռազմավարությունը մշակվել է՝ ICARE հիմնադրամի համակարգմամբ, ԵՄ «Կանաչ
գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում, որը
ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման
համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ավստրիական զարգացման
գործակալության և ՄԱԶԾ-ի կողմից։
Հայաստանի Հանրապետությունում տոհմային ոչխարաբույծների ասոցիացիայի
ռազմավարության տեսլական է՝ Հայաստանը դարձնել ոչխարաբուծությամբ զբաղվող առաջատար
երկիր՝ միաժամանակ խթանելով տոհմային ոչխարաբուծության կայուն զարգացումը: Այս տեսլականին
հասնելու համար ասոցիացիան պետք է՝ միավորի տոհմային ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և
մանր ոչխարաբույծներին, հետազոտողներին, կրթական հաստատություններին, պետական
կառույցներին և ոլորտի գործընկերներին՝ խթանելու Հայաստանում տոհմային ոչխարների բուծումը,
կառավարումը և շուկայավարումը:
Առաջադրված նպատակի համաձայն ասոցիացիան կապահովի անդամների կրթությունն ու
ուսուցումը, կպաշտպանի տոհմային ոչխարաբույծների շահերը և կաջակցի ոչխարաբուծության
տնտեսական կենսունակության ապահովմանը:
Ասոցիացիայի կունենա հետևյալ հինգ ուղղությունները.
1. Շուկայահանում և շուկայավարում (ներառյալ ապրանքատեսակի ճանաչելիություն և
վաճառք) : Այս բաղադրիչով կսահմանվի՝ թիրախային շուկան, կմաշկվի՝ ապրանքնիշի
ռազմավարությունը, կապահովի՝ առցանց հասանելիություն, կկազմակերպվեն՝ ոլորտային
միջոցառումներ ու էքսպոներ, կիրականացվեն՝ վերապատրաստումներ, կձևավորվեն՝
համագործակցություններ այլ կազմակերպությունների հետ ու կիրականացվեն՝ մշտադիտարկում ու
շուկայի վերլուծություն:
2. Կրթություն և վերապատրաստում. Այս բաղադրիչը նպատակ ունի անդամներին կրթել
տոհմային ոչխարների բուծման, կերակրման, խնամքի լավագույն փորձի թեմաներով: Ինչպես նաև՝ոչխարաբուծության հիվանդությունների կանխարգելման և կառավարման վերաբերյալ բարձրացնել
անդամների հմտություններն ու գիտելիքները: Այղ բաղադրիչով կիրականացվեն նաև՝ մարքեթինգի,
արտադրողականության ու եկամտաբերության բարձրացման ուսուցումներ:
3. Տեխնիկական աջակցություն, ներառյալ ներքին հավաստագրում, բոնիտավորում և
տոհմային գրանցամատյանների վարում բաղադրիչով կապահովեն՝ տոհմային ոչխարների տվյալների
համալիր գնահատման ու այլ ծառայություններ:
4. Կայուն պրակտիկաների խթանում, ներառյալ մորթու, կաշվի, բրդի և այլ ապրանքների
իրացման կազմակերպում. Այս բաղադրիչով կաջակցեն ասոցիացիայի անդամներին՝ դիվերսիֆիկացնել
եկամուտները, կնպաստեն՝ տոհմային ոչխարների արժեքի առավելագույն բարձրացմանն ու կխթանեն
կայուն գործելակերպերի կիրառմանը:
5. Բարձրակարգ տոհմային աշխատանք (ներառյալ մոլեկուլյար մակարդակ) և գենետիկական
ռեսուրսներ (ներառյալ արհեստական սերմնավորում)
Տոհմային ոչխարների ասոցիացիայի այս բաղադրիչը կարևոր դեր է խաղում ոչխարների ցեղերի
գենետիկական բարելավման, ինչպես նաև՝ շուկայավարման գործում:
Հայաստանում տոհմային ոչխարաբույծների ասոցիացիային կարող են անդամակցել՝
անհատներ և կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են երկրում տոհմային ոչխարների բուծմամբ
արժեշղթայի կառավարմամբ, շուկայավարման խթանմամբ ու աջակցությամբ:
Ծրագրի շահագրգիռ կողմերը լիահույս են, որ ասոցիացիան մեծ նպաստ կունենա Հայաստանի
Հանրապետության գյուղատնտեսության առանցքային ճյուղի՝ ոչխարաբուծության զարգացման գործում,
որից ստացվող հումքի և մթերքների արժեքը տատանվում է տարեկան շուրջ 50 մլրդ դրամի
սահմաններում, և սա այն դեպքում, երբ առկա բնակլիմայական և շուկայական նպաստավոր
պայմանները լավ նախադրյալներ են կրկնակի և ավելի անգամ արժողությամբ արտադրանք ստանալ: