ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման (ՖՐՈւՏԵՆԻԱ-2) նախագծի շրջանակում փնտրում է հաղորդակցության մասնագետի:

Հաստիքի անվանումը` ՖՐՈՒՏԵՆԻԱ-2 նախագծի հաղորդակցության մասնագետ

Պայմանագրի տեսակը` աշխատանքային պայմանագիր

Ամսական աշխատանքային օրերի քանակը` 15 օր (120 ժամ)

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • մշակել և իրականացնել հաղորդակցման համապարփակ ռազմավարություն և գործողությունների պլան, որը համահունչ է ICARE հիմնադրամի և Ավստրիական զարգացման գործակալության (ADA) առաքելությանն ու քաղաքականությանը,
  • պլանավորել և իրականացնել արտաքին հաղորդակցության հետ կապված միջոցառումներ, ինչպիսիք են տեղեկատվական արշավները և իրազեկման ծրագրերը
  • ապահովել նախագծի որակյալ թվային ներկայությունը, ներառյալ հիմնադրամի կայքը և սոցիալական մեդիա հարթակները
  • լուսաբանել և տարբեր հարթակներում ներկայացնել իրականացվող ծրագրերն ու միջոցառումները
  • մշակել և կիրառել նախագծի բրենդինգային նյութերի դիզայնի մշակման, ինչպես նաև տպագրության հստակ քաղաքականություն
  • հետևողականորեն ապահովել հաղորդագրությունների փոխանցումը և տարածումը բոլոր համապատասխան կապուղիներով
  • ստեղծել և պահպանել դրական հարաբերություններ հիմնական շահագրգիռ կողմերի, ներառյալ գործընկերների և շահառու համայնքի հետ
  • վերլուծել սոցիալական մեդիայի տվյալները՝ գնահատելու հաղորդակցության ռազմավարությունների արդյունավետությունը
  • համագործակցել նախագծի համակարգողների հետ՝ հաղորդակցման նյութերի համար տեղեկատվություն հավաքելու համար։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ՝ հանրային կապերի ոլորտում
  • հայերեն և անգլերեն գրելու, խմբագրելու և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • ռուսերեն լեզվի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • թվային և սոցիալական մեդիա հարթակների և մեդիա մոնիտորինգի գործիքների իմացություն
  • կամավորական գործունեությունը կդիտվի որպես առավելություն
  • թիմային աշխատանքի և համագործակցության գերազանց ունակություն
  • դինամիկ միջավայրում ինքնուրույն, ճկուն և համատեղ աշխատելու ունակություն

ICARE հիմնադրամի գործնեության մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.icare.am կայք։

Դիմելու վերջնաժամկետը՝ 19-ը մարտի, 2025 թ.:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ․
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (անգլերեն կամ հայերեն լեզվով)  sona.khojoyan@icare.am էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով “Communications Specialist”։