«Կանաչ և օրգանական ագրոտեխնոլոգիաները ջերմոցային տնտեսությունների կառավարման մեջ» ծրագիրը հաջողությամբ ավարտվեց

«Կանաչ և օրգանական ագրոտեխնոլոգիաները ջերմոցային տնտեսությունների կառավարման մեջ» ծրագիրը հաջողությամբ ավարտվեց։ 

Այս դասընթացն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ EU-GAIA ծրագիրն իրականացվում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Ի սկզբանե ընտրված են եղել 30 մասնակից, սակայն դասընթացների բովանդակային և հանդիպումների ծանրաբեռնվածության և բարդության արդյունքում ամբողջական դասընթացներին մասնակցել են 20 ագրոբիզնեսներ, ովքեր ունեն ջերմատնային տնտեսություններ և հանդիսանում են EU-GAIA ծրագրի շահառուներ։ Չորս ամիս տևողությամբ ծրագիրը, որն իրականացվել է հիբրիդային ձևաչափով (լսարանային և zoom-ով) պարունակել է տեսական, և գործնական բաղադրիչներ. մասնակիցներն այցելել են 12-ից ավելի ջերմատնային տնտեսություններ և մանրամասն ծանոթացել են մշակաբույսերի մշակման տեխնոլոգիաներին ու առկա ստանդարտներին։

Ծրագրում ներառված են եղել մասնակիցներ, ովքեր հմտացած են ագրոտեխնոլոգիաների և ջերմատնային գործունեության մեջ, ինչպես նաև մասնակիցներ, ովքեր բոլորովին նոր են սկսել իրենց գործունեությունը և դասընթացներին մասնակցելու արդյունքում կարողացել են արդեն մասնագիտական մոտեցումով հիմնել իրենց ջերմատունը և ընտրել տվյալ մշակաբույսը և դրա վարման տեխնոլոգիան։ 

Ծրագրի ավարտին մասնակիցներն ունեցել են քննական աշխատանք, որը հաջողությամբ հանձնած բոլոր մասնակիցները ստացել են ավարտական վկայականներ:
Ավարտական միջոցառմանը իր ողջույնի խոսքով հանդես եկավ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի ղեկավար Պասկալ Բոկերսը և ICARE հիմնադրամի ղեկավար Արթուր Գրիգորյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև EU-GAIA ծրագրի աշխատակիցներից՝ Հասմիկ Ալթունյանը և Էմմա Պետրոսյանը, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դասընթացների կայացման գործում։ Մանրամասն ներկայացվեցին իրականացված աշխատանքները և ստացված արդյունքները։ Իրենց խոսքով և ստացված հմտությունների հավաստման շնորհակալությամբ հանդես եկան նաև դասընթացների մասնակիցները ։ Հյուրընկալվել էին նաև փորձագետներ, ովքեր այս չորս ամիսների ընթացքում ինտենսիվ ներգրավված են եղել ուսումնական նյութերի կազմման և դասընթացների անցկացման հարցում։ 

Menu