«Խաղողի այգիների հիմնում և կառավարում» եռամսյա դասընթաց

ICARE հիմնադրամը` Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ, ՖՐՈՒՏԵՆԻԱ-2 նախագծի շրջանակում, մեկնարկում է «Խաղողի այգիների հիմնում և կառավարում» թեմայով եռամսյա դասընթացը՝ խաղողագործների, և ուսանողների համար:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն խաղողի այգի հիմնելու վերաբերյալ տեսական, գործնական գիտելիքներ և հմտություններ, կամ կխորացնեն իրենց իսկ գիտելիքները խաղողագործության ոլորտում՝ ներդնելով մասնագիտացված նորարարական մոտեցումներ:

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

  • Խաղողագործության ներածություն
  • Տեղանքի ընտրություն և խաղողի այգիների պլանավորում
  • Հողային առանձնահատկություններ
  • Խաղողի այգիների քարտեզագրում և հիմնում
  • Ոռոգման առանձնահատկություններ
  • Վնասատուների և հիվանդությունների կառավարում
  • Այգիների էտ և խնամք
  • Բերքահավաք և որակի վերահսկում
  • Օրգանական խաղողագործություն
  • Խաղողի այգիների ֆինանսական պլանավորում և կառավարում
  • Կլիմայական մարտահրավերներ

Դասընթացն ուղեկցվելու է գործնական աշխատանքներով՝ մասնակիցներին ընձեռելով տեսական դասընթացների միջոցով ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու և հմտությունները բարելավելու հնարավորություն:

Դասընթացի սկիզբը նախատեսվում է 2025 թ․ փետրվարի 4-ին։
Դասընթացը նախատեսվում է անցկացնել միաժամանակ առկա և առցանց տարբերակներով։
Դասընթացի վճարը 3 ամիսների համար կազմում է 60.000 ՀՀ դրամ։

Արցախից բռնի տեղահանված անձանց մասնակցությունը անվճար է։ Խոցելի խմբերի ներկայացուցիչների, սահմանափակ կարողություններով անձանց և փոքրամասնությունների մասնակցությունը նախագծում խրախուսվում է։
Դիմելու վերջնաժամկետը` 2025 թ․ հունվարի 20-ն է:

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը և անցնել հարցազրույց: Հայտադիմումի հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Դասերը կանցկացվեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում` Տերյան 74 հասցեում:

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել հետևյալ էլ․ փոստի միջոցով` fruitenia.vineyard@gmail.com կամ գրել WhatsApp համարին՝ +37455033000։