«Խաղողի այգիների հիմնում և կառավարում» և «Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում» եռամսյա մասնագիտական դասընթացների ավարտական միջոցառում

Ս․թ․ հունիսի 11-ին տեղի ունեցավ «Խաղողի այգիների հիմնում և կառավարում» և «Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում»  կարճաժամկետ դասընթացների ավարտական միջոցառումը։

ՖՐՈՒՏԵՆԻԱ թիմը սրտանց շնորհավորում է շրջանավարտներին՝ մաղթելով նոր հաջողություններ և ձեռք բերած գիտելիքների արդյունավետ կիրառում։
Մենք վստահ ենք, որ ձեր մասնագիտական ձեռքբերումները կնպաստեն Հայաստանի այգեպտղաբուծության ոլորտի զարգացմանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիական զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը՝ ընդգծելով, որ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի է կոչվել ICARE հիմնադրամի նվիրումի և հետևողական ջանքերի շնորհիվ։ Նա նշեց, որ նախագծի շարունակականությունն ապահովվել է «Ֆրուտենիա-1» նախագծի հաջողության վրա հիմնված վստահության արդյունքում, որը ամուր հիմք է ստեղծել հետագա զարգացումների համար։

Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև նախագծի համակարգողները՝ Սուսաննա Մեժլումյանն ու Սոնա Խոջոյանը։ Նրանք ընդգծեցին, որ այս նախագիծը նոր սկիզբ է յուրաքանչյուր մասնակցի մասնագիտական ուղղու համար՝ լի նորարարական գիտելիքներով և հմտություններով։

Նախագծի փորձագետներ Սյուզաննա Սարգսյանը և Արմեն Զաքարյանը ջերմությամբ քաջալերեցին մասնակիցներին՝ ընդգծելով, որ միշտ պատրաստ են աջակցել նրանց մասնագիտական ճանապարհին:

Շնորհակալական խոսքեր հնչեցին դասընթացների մասնակիցներ Կարինե Կիրակոսյանի, Դիանա Միխայլովսկայայի, Հրանտ Եղիազարյանի, Միհրան Սահակյանի և Արսեն Սարգսյանի կողմից։ Մասնակիցները տպավորված էին հատկապես դասընթացների բարձր արդյունավետությամբ և մասնագիտական նոր կապերի ստեղծմամբ։

Դասընթացներն իրականացվել են ՖՐՈՒՏԵՆԻԱ-2 նախագծի շրջանակում ICARE հիմնադրամի կողմից՝ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ։

The graduation ceremony honoring graduates of the three-month professional courses on “Vineyard Establishment and Management” and “Intensive Orchard Establishment and Management” was held on June 11.

The FRUITENIA team extends its heartfelt congratulations to all the graduates. We wish them continued success, new achievements, and the effective application of the knowledge and skills they have acquired. We are proud to be part of their development as skilled and confident professionals prepared to make a positive impact in Armenia’s fruit production sector.

During the event, the Deputy Director of the Austrian Development Agency’s Armenia Office, Nora Alanakyan, welcomed and congratulated the participants and the FRUITENIA team, highlighting that this significant initiative was made possible through the dedication and tireless efforts of the ICARE Foundation. She further noted that the project’s continuation was secured thanks to the trust and confidence inspired by the success of the “FRUITENIA-1” project.

The program coordinators, Susanna Mezhlumyan and Sona Khojoyan, also shared congratulatory remarks. They emphasized that this project represents a fresh start in the professional journeys of each participant, providing them with innovative knowledge and skills.

Project experts Suzanna Sargsyan and Armen Zakaryan warmly encouraged the participants, highlighting their readiness to support them on their professional journeys.

Words of gratitude were shared by participants Karine Kirakosyan, Diana Mikhaylovskaya, Hrant Yeghiazaryan, Mihran Sahakyan, and Arsen Sargsyan, who were particularly impressed by the courses’ effectiveness and the valuable networking opportunities they provided.

The courses are implemented by the ICARE Foundation within the framework of the FRUITENIA 2 project, funded by the Austrian Development Cooperation.