Խաղողագործության ոլորտի փորձագետների ընտրության մրցույթ

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ) հիմնադրամը Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագծի» (ՖՐՈՒՏԵՆԻԱ-2) շրջանակում հայտարարում է խաղողագործության ոլորտի փորձագետների ընտրության մրցույթ «Խաղողի այգիների հիմնում և կառավարում» դասընթացը վարելու նպատակով։

Աշխատանքի նկարագրությունը

ՖՐՈՒՏԵՆԻԱ 2 նախագծի շրջանակում ընտրված փորձագետները վարելու են դասընթացներ հետևյալ մոդուլներով (փորձագետը կարող է ընտրել մեկ կամ ավելի մոդուլներ)․

  • Խաղողագործության ներածություն
  • Տեղանքի ընտրություն և խաղողի այգիների պլանավորում
  • Հողի առանձնահատկությունները՝ կառավարում և պատրաստում
  • Խաղողի այգիների քարտեզագրում և հիմնում
  • Խաղողի այգիների ոռոգում
  • Վնասատուների և հիվանդությունների կառավարում
  • Այգիների էտ և խնամք
  • Բերքահավաք և որակի վերահսկում
  • Օրգանական խաղողագործություն
  • Խաղողի այգիների ֆինանսական պլանավորում և կառավարում
  • Կլիմայական մարտահրավերներ

Փորձագետների պարտականություններն են․

  • Մշակել և ներկայացնել դասընթացի ուսումնական պլանը, ներառյալ մոդուլ(ներ), ծրագրերը
  • Մշակել դասընթացի նյութերը PPT տարբերակով,
  • Իրականացնել դասընթացները սահմանված գրաֆիկով, ներառյալ լսարանային և գործնական դասերը
  • Մշակել դասընթացի նախնական և հետդասընթացային գիտելիքի ստուգման հարցաշար,
  • Իրականացնել մասնակիցների հմտությունների նախնական և վերջնական ստուգում եւ գնահատում,
  • Դասընթացի ավարտին կազմակերպել քննություն

Ներկայացվող պահանջներ՝

  • Մասնագետը պետք է ունենա առնվազն 3 տարվա գի­տամանկավարժական և գործնական աշխա­տանքի փորձ, ինչպես նաև վերջին 3 տարիների ընթացքում իրականացրած նմանատիպ աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն,
  • Տիրապետի համակարգչային հիմնական գործիքակազմին (Microsoft word, excel, PowerPoint և այլն),
  • Անգլերենի իմացությունը ցանկալի է։

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական (CV),
  • Ձեր մշակած ծրագրերը, եթե այդպիսիք կան,
  • Դասընթացի ընդհանուր նկարագիր,
  • Գնառաջարկ-հայտադիմում։ Ներբեռնել այստեղ:

Մրցույթի հաղթողի ընտրության կարգը.

Հաղթողին որոշելու է մրցույթային հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները և ընտրելու լավագույն պայմաններ ներկայացրած մասնակցին: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից: Մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստով։ Նախնական ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Մրցույթի հայտերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը.

  • Անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում գնառաջարկի ստորագրված եւ սկանավորված տարբերակը ուղարկել sona.khojoyan@icare.am էլ. փոստի հասցեին՝ նշելով համապատասխան մոդուլ (ների) անվանումը:
  • Հայտերն ուղարկել մինչև 2025թ. հունվարի 24-ը, ժամը 18:00։
  • Կոնտակտային անձ՝ Սոնա Խոջոյան