Լաբորատորիայի կառուցման աշխատանքներ իրականացնելու բաց մրցույթ՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 6-րդ փողոց, 13-րդ նրբանցք, 8 հասցեում գտնվող հողամասում
«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամը` “WINE-LAB»` կրթական և որակի ապահովման գինու լաբորատորիայի հիմնում ծրագրի շրջանակում, հրավիրում է լիցենզավորված շինարարական կազմակերպություններին մասնակցելու՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 6-րդ փողոց, 13-րդ նրբանցք, 8 հասցեում գտնվող հողամասում լաբորատորիայի կառուցման աշխատանքներ իրականացնելու մրցույթին:
Մրցույթի ծածկագիր՝ ICARE-WL/014/AM/24
Առաջարկների հարցման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով՝ փակ ծրարով, հետևյալ հասցեով`
«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, 2413, Կոտայքի մարզ, գ․ Պռոշյան, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 բնակելի տուն։
Կոորդինատներ (Google map)՝ https://maps.app.goo.gl/RFWfgsNzv9wRFYFR8
Դիմելու վերջնաժամկետը՝ 03.04.2024թ., ժամը՝ 17:00:
Հարցերի դեպքում զանգահարել՝ 095 09 05 61 կամ 077 727940 հեռախոսահամարին։
Անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներբեռնել անցնելով ստորև տեղադրված հղումով․