«Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում»

Մեկնարկում է «Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում» եռամսյա դասընթացը

Ավստրիական զարգացման համագործակցության կողմից ֆինանսավորվող և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ (ՖՐՈՒՏԵՆԻԱ) Հայաստանում» ծրագրի շրջանակում ICARE հիմնադրամը կազմակերպում է «Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում» եռամսյա դասընթաց։ Դասընթացն ուղեկցվելու է գործնական աշխատանքներով՝ մասնակիցներին ընձեռելով տեսական դասընթացների միջոցով ձեռք բերած գիտելիքները  գործնականում կիրառելու և հմտությունները բարելավելու հնարավորություն:

Դասընթացի նպատակը

«Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում» դասընթացի նպատակն է վերապատրաստել և զարգացնել մասնակիցների մասնագիտական որակավորումը՝ տրամադրելով ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիք և գործնական հմտություններ։

Դասընթացին կարող են մասնակցել

  • Այգեպտղաբուծության ոլորտում աշխատող ֆերմերները, որոնք շահադրդված են վերապատրաստում անցնելու և  իրենց գիտելիքները փոխանակել այլ ֆերմերների հետ:
  • ՀԱԱՀ և գյուղատնտեսական քոլեջների ագրոնոմիական մասնագիտությունների դասախոսները և ուսանողները։

Դասընթացն անվճար է։

Դասընթացի մանրամասն նկարագրությունը կարող եք տեսնել ստորև

Դասընթացի-մանրամասն-նկարագրություն (2)

Դասերը կանցկացվեն երեկոյան ժամերին ՝ շաբաթը 3 անգամ, 18:30-20:30:

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել  հայտադիմումը և անցնել հարցազրույց:

Դասընթացը նախատեսվում է սկսել 2022 թ․ փետրվարի 1-ին։ Դիմելու վերջնաժամկետը 2022 թ հունվարի 20-ն է:

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել էլփոստի susanna@icare.am հասցեով կամ զանգահարել (37491) 901 478 հեռախոսահամարով:

 

 

Menu