«Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում» եռամսյա դասընթաց

ICARE հիմնադրամը` Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ, ՖՐՈՒՏԵՆԻԱ-2 նախագծի շրջանակում, մեկնարկում է «Ինտենսիվ այգիների հիմնում և կառավարում» թեմայով եռամսյա դասընթացը՝ ֆերմերների և ուսանողների համար:

Մասնակցեք դասընթացին, եթե ցանկանում եք ձեռք բերել ինտենսիվ այգի հիմնելու վերաբերյալ տեսական և գործնական հմտություններ, կամ խորացնել Ձեր գիտելիքները այգեգործության ոլորտում՝ ներդնելով նորարարական մոտեցումներ, ապա այս ծրագիրը Ձեզ համար է:

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.

  • ինտենսիվ այգու հիմնում,
  • ոռոգման համակարգերի և պարարտացման լավագույն տեխնոլոգիաներ,
  • վնասատուների և հիվանդությունների կառավարում,
  • հետբերքահավաքային պահպանման տեխնոլոգիաներ,
  • ինտենսիվ այգու ֆինանսական պլանավորում և կառավարում։

Դասընթացն ուղեկցվելու է գործնական աշխատանքներով՝ մասնակիցներին ընձեռելով տեսական դասընթացների միջոցով ձեռք բերած գիտելիքները  գործնականում կիրառելու և հմտությունները բարելավելու հնարավորություն:

Դասընթացի սկիզբը նախատեսվում է 2025 թ․ փետրվարի 1-ին։
Դասընթացը նախատեսվում է անցկացնել միաժամանակ առկա և առցանց տարբերակներով։
Դասընթացի վճարը 3 ամիսների համար կազմում է 60.000 ՀՀ դրամ։։

Արցախից բռնի տեղահանված անձանց մասնակցությունը անվճար է։ Խոցելի խմբերի ներկայացուցիչների, սահմանափակ կարողություններով անձանց և փոքրամասնությունների մասնակցությունը նախագծում խրախուսվում է։
Դիմելու վերջնաժամկետը` 2025 թ հունվարի 15-ն է:

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել  հայտադիմումը և անցնել հարցազրույց: Հայտադիմումի հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Դասերը կանցկացվեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում`Տերյան 74 հասցեում:

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել էլ․ փոստի fruitenia.orchard@gmail.com հասցեով կամ գրել 37491 901478  Whatsapp-ին։