«Էնոտուրիզմ․ զբոսավարի ուղեցույց» գրքի շնորհանդեսը և գինու զբոսաշրջության ոլորտում զբոսաշրջային օպերատորների վերապատրաստման ծրագրի ավարտական արարողությունը.
Մայիսի 30-ին տեղի ունեցավ «Էնոտուրիզմ․ զբոսավարի ուղեցույց» գրքի շնորհանդեսը և գինու զբոսաշրջության ոլորտում զբոսաշրջային օպերատորների վերապատրաստման ծրագրի ավարտական արարողությունը։
Ծրագիրը իրականացվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանի գինիներ ՀԿ-ի համագործակցությամբ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից պատվիրակված «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից։
Միջոցառման առաջին մասում Նոռա Սարգսյանը, ով ուղեցույցի համահեղինակներից է, ներկայացրեց «Էնոտուրիզմ․ զբոսավարի ուղեցույց» գիրքը, դրա ստեղծման պատմությունը, որն իր մեջ արտացոլում է հայկական գինեգործության անցյալն ու ներկան։ Գրքի լույս ընծայումը կատարվել է ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի նախաձեռնությամբ և աջակցությամբ։
Հաջորդիվ Սոնա Խոջոյանը, ICARE հիմնադրամի Գործառնական հարցերով ղեկավարը, ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացված կարևոր իրադարձություններից մեկը՝ ICARE հիմնադրամի հետ համատեղ իրականացված GuideMaster ծրագրի շրջանավարտ գինու զբոսավարների միասնական տեղեկատվական պորտալը: GuideMaster-ի նպատակն է գինու էքսկուրսավարներին զինել խաղողագործության, գինեգործության և հաճախորդների ներգրավման վերաբերյալ համապարփակ գիտելիքներով և գործնական հմտություններով, ինչի շնորհիվ նրանք կկարողանան մատուցել հետաքրքրաշարժ և յուրահատուկ գինու տուրիզմի փորձառություններ: Միջոցառման ընթացքում GuideMASTER և Tour Operator training ծրագրերի շրջանավարտները միջոցառման մասնակիցներին հաղորդակից դարձրին ծրագրերի ազդեցության ու դրանց շնորհիվ կարիերայի աճի իրենց հաջողակ պատմություններին։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ Հայաստանի գինիներ ՀԿ-ի և ԳՄՀԸ-ի համագործակցությամբ գինու տուրիզմի ոլորտում վերապատրաստված զբոսաշրջային օպերատորների ավարտական վկայականների ստացման արարողությունը։