«Զարթոնք» հանգստյան տան համար կահույքի ձեռքբերման  մրցույթ – ICARE- AC011/AM/21

ICARE հիմնադրամը սույնով հրավիրում է մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Զարթոնք» հանգստյան տան համար կահույքի ձեռքբերման  մրցույթին՝ Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի կողմից։ Ծրագրի հիմնական շահառուն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը՝ խթանելով եռակողմ գործակցությունը արտադրության ոլորտի, ուսանողների/երիտասարդ մասնագետների ու ագրոձեռներեցների միջև՝ գործնական և նորարարական գյուղատնտեսական գիտելիքների և հմտությունների ձևավորման միջոցով։

Դիմումի ձևը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր կարող եք ներբեռնել այստեղ։ 

Menu