Վերջերս Երևանի գինու ակադեմիայի ուսանողները հնարավորություն ունեցան ՝ ուսումնական այց կատարել Վրաստանի Կախեթի համայնք։ Այցի նպատակը էր ուսումնասիրել հարևան երկրի՝ Վրաստանի,  գինու մշակույթը,  ինչպես նաև բացահայտել վրացական գինեգործությանը բնորոշ գծերը,  որոնք միանշանակ տարբերվում են տեղի գինեգործությունից։ Ինչպես գիտենք Կախեթին հայտնի է իր հարուստ գինեգործական պատմությամբ և ավանդույթներով, ինչը այցը դարձրեց էլ ավելի հետաքրքիր և ուսանելի։

Ուսանողները այցելեցին մի շարք հայտնի գինեգործարաններ, ինչպիսիք են Քինձմարաուլի, Գիուանի, Խարեբա և այլն։ Գինեգործարաններում նրանք ծանոթացան վրացական գինու արտադրության գործընթացների յուրահատկություններին։ Այցելությունների ընթացքում ուսանողները ստացան բազմազան տեղեկատվություն գինեգործության տեխնոլոգիաների վերաբերյալ։

Ուսանողները կատարեցին նաև գինու համտեսներ, ինչը նրանց համար հիանալի հնարավորություն էր կիրառելու իրենց մասնագիտական գիտելիքները՝ գնահատելով տարբեր տեսակի գինիների համն ու որակը։

Համոզված ենք որ, այս եռօրյա հագեցած ճանապարհորդությունը ուսանողներին տվեց նոր գիտելիքներ և նոր փորձառություններ, և կլինի մեծ ներդրում նրանց ապագա մասնագիտական զարգացման ճանապարհին։

Recently, students of the EVN Wine Academy had the opportunity to undertake an educational trip to the Kakheti region of Georgia. The purpose of the visit was to study the wine culture of the neighboring country, Georgia, and to explore the unique features of Georgian winemaking, which distinctly differ from local winemaking practices. As we know, Kakheti is renowned for its rich winemaking history and traditions, which made the visit even more interesting and educational.

Students visited several well-known wineries such as Kindzmarauli, Giuaani, Khareba, and others and were introduced to the unique processes of Georgian wine production. During these visits, the students had the opportunity to get diverse information about their winemaking technologies.

During those visits students participated in wine tastings, which was an excellent opportunity for them to apply their professional knowledge by evaluating the taste and quality of different wines.

We are convinced that this three-day intensive journey provided the students with new knowledge and experiences, and will be a significant contribution to their future professional development